Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՐՈՑԵՆՑ ՏՈՀՄԸ

Մտավորականների տոհմ է։ Տվել է բազմաթիվ բուժաշխատողներ, մանկավարժներ, բայց երբեք չի լքել հողի սերը։ Թե հարցնում են՝ ո՞վ եք, ձեր զբաղմունքը ո՞րն է, մտավորականն էլ, հողագործն էլ պատասխանում են՝ հողագործ մարդիկ ենք։

Հողն արարիչ է, հողի սիրով են վեհ։ Հողագործությամբ են հարուստ էրոյի տոհմի մեծն ու փոքրը։

Էրոյենց տոհմի նահապետը՝ Երանոս Սահակյանը, կնոջ, դստեր և երկու եղբայրների՝ Սարգսի ու Ներսեսի հետ բնակություն է հաստատել Դդմաշենում։ Նրանք ներգաղթել են Մակուից։ Գաղթը կազմակերպվել է 1828-30-ական թվականներին։

ՍԱՐԳՍԻ ՃՅՈՒՂԸ

ՍԱՐԳԻՍ — կինը՝ Սալվի, որդիները՝ Ավետիս, Պողոս։
ԱՎԵՏԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ — կինը՝ Մարիամ, զավակները՝ Սարգիս, Գևորգ, Խասո, Լուսիկ, Վարդանուշ, Փամբուխ։
ՍԱՐԳԻՍ — կինը՝ Անուշ, զավակները՝ Անդրանիկ, Սուրեն, Հարգենիկ։
ԱՆԴՐԱՆԻԿ — կինը՝ Վարսենիկ, դուստրերը՝ Ռոզա, Քնարիկ, Երազիկ, որդին՝ Օնիկ։
ՕՆԻԿ — կինը՝ Վերա, զավակները՝ Կարինե, Մարինե, Սուրիկ։
ՍՈՒՐԻԿ — կինը՝ էլեոնորա, զավակները՝ Արսեն, Անուշ։ Երկրորդ կինը՝ Արմինե, որդին՝ Անդրանիկ։
ԳԵՎՈՐԳ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ (ՍԱՀԱԿՅԱՆ)– կինը՝ Արուսյակ, դուստրը՝ Երանուհի։ ՊՈՂՈՍ — կինը՝ Վարդիթեր, զավակները՝ Արտուշ, Գրիգոր, Սերգո, Իսկուհի, Թամամ։
ԱՐՏՈՒՇ — կինը՝ Հայկուհի, դուստրերը՝ Վերգուշ, Դունյա, Արև, Բավական, որդին՝ Արամայիս։
ԳՐԻԳՈՐ — մահացել է երիտասարդ տարիքում, ամուսնացած չի եղել։
ՍԵՐԳՈ — կինը՝ Գյուլում, զավակ չեն ունեցել։

ՆԵՐՍԵՍԻ ՃՅՈՒՂԸ

ՆԵՐՍԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ — կինը՝ Բաղդագյուլ, որդին՝ Սողոմոն։
ՍՈՂՈՄՈՆ — կինը՝ Ռեհան, զավակները՝ Կարապետ, Հայրապետ, Փամբուխ, Մարիամ, Սարահի (Սարեհ)։