ՍԱՐԲԱԶԻ ՏՈՀՄԸ
Սարբազի տոհմը հնադարներից է։ Անուն առ անուն չեն հիշում նախնիներին, սակայն գիտեն մի ճշմարտություն, նախնիները եղել են հյուրասեր, պատվասեր ու աշխատասեր։ Հողագործ էին։ Նորացավ տոհմը, երբ մեծ ու փոքրով սիրեցին մեխանիզատորի մասնագիտությունը։ Ավագները մեքենայական գործը սովորեցին որպես մասնագիտություն, կրտսերները հմտացան գործի մեջ։ Եկող սերնդից հուսանք, որ նորարարներ լույս աշխարհ կգան։
ՍԱՐԲԱԶԸ, նույն ինքը՝ ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, կնոջ, աղջկա, երկու տղաների՝ Մարգարի և Դավթի հետ Մակու քաղաքից կամ շրջակա գյուղերից եկել, բնակություն է հաստատել Դդմաշեն գյուղում 1828 թվականին։ Նրանց հետ միասին եկել է նաև եղբայրը՝ Մխիթարը, որդու՝ Եղիազարի հետ։
|