Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՐ ԱՌԱՔԵԼԻ ՏՈՀՄԸ

Բազմահմուտ մարդիկ են Տեր֊Առաքելի տոհմի ժառանգները։ Հողագործ են ու մտավորական, արհեստ սիրող ու բարեպաշտ։ Հին է տոհմը։ ժառանգները մեծարանք են սիրել, մեծարել են մարդուն ու ապրել են արդար։

ՏԵՐ ԱՌԱՔԵԼԸ կնոջ՝ Անուշկայի և վեց դուստրերի հետ բռնեց գաղթի ճանապարհը և բնակություն հաստատեց Դդմաշենում։ Տեր–Առաքելը հովանավորեց և օգնեց իր ազգական տիրացու Բաբոյ Վարդանի որդուն՝ Գալուստին, որ տերտեր օծվի։ Նրան ուղարկում են հարևան գյուղ՝ Ռնդամալ, քահանայության։ Երկու տարի աշխատելուց հետո վերադառնում է Դդմաշեն: Գնում է Տեր-Առաքելի տուն՝ հարց ու զրույցի։ Փոխադարձ համաձայնությունից հետո Գալուստը դառնում է այդ օջախի տնփեսան։ Մահացած կնոջից ունեցել է մի տղա՝ Ստեփան անունով և երկու աղջիկ։

Գալուստի երկրորդ կինը՝ Սանդուխտ (Տեր-Առաքելի աղջիկը), ունեցել է հինգ որդի՝ Սահակ, Հակոբ, Աբրահամ, Ավետիս, Նուբար։

Տեր-Առաքնլի տոհմը սկսվում է Գալուստի որդի Ստեփանից։

ՍՏԵՓԱՆ — կինը․․․․․, զավակները՝ Ալեքսան, Միհրան, Նիկոլայ, Հովհաննես։

ԱԼԵՔՍԱն — կինը՝ Եղսան, զավակները՝ Լևոն, Իվան, Վարդուշ, Իլինգա։

ԻՎԱՆ — կինը՝ Արագած, զավակները՝ Լյովա, Ռաֆիկ, Սիլվա, Աիդա։

Իվանի մեծ եղբայրը՝ Լևոնը, մահացել է 25 տարեկան հասակում։

ԼՅՈՎԱ — կինը՝ Կարինե զավակները՝ Արթուր, Սոնա։

ՌԱՖԻԿ — կինը՝ Զվարթ, զավակները՝ Հեղինե, Արփինե, Ալեքսան։

ՄԻՀՐԱՆ — կինը՝ Մարուս, զավակները՝ Սերյոժա, Ալեքսան։ Նրանց ժառանգները բնակվում են Ռուսաստանի տարբեր վայրերում։

ՆԻԿՈԼԱՅ — կինը՝ Սիրանուշ, զավակները՝ Լյովա, Թամարա, Սեդա, ժենյա, Անյա, Մանյա։

ԼՅՈՎԱ — կինը՝ Լարիսա, զավակները՝ Մարինե, Արմեն, Կարինե

ՍԱՀԱԿ — կինը՝ Եվա, զավակները՝ Պատվական, Մարգարիտ, Ոսկի, երկրորդ կինը՝ Ջիվան, զավակները՝ Վիրաբ Հովհաննես, Մկրտիչ, Սիրուն։

ՊԱՏՎԱԿԱՆ — կինը՝ Հռիփսիկ, զավակները՝ Թորգոմ, Հարություն, Թազո, Վերգուշ, Թարգյուլ, Օսան, Ասանեթ։