Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՒՆՈՒԶԻ ՏՈՀՄԸ

Ճարպիկ ու ճարտար են Ունուզի տոհմի ժառանգները։ Հնարամիտ են ու գործարար։ Տա Աստված, այս դժվար ժամանակներում տոհմից մի մեծահարուստ, բարերար ծնվի, սատար կանգնի շատերին։

ՕՍԻՊՈՎ ՄՆԱՑԱԿԱՆ — կինը՝ Վարդուհի, զավակները՝ Վարդան, Հովհաննես։ Մնացականը ունեցել է մականուն՝ Ունուզ, ըստ տոհմի մեծերի բացատրության նշանակում է գուշակող, աստղագուշակ։
ՎԱՐԴԱՆ — կնոջ անունը չեն հիշում, ունեցել են վեց արու զավակ՝ Շմավոն, Հովհաննես, Հովսեփ, Եղիազար, Համբարձում, Գևորգ։
ՇՄԱՎՈՆ — կնոջ անունը չեն հիշում, զավակները՝ Ավետիս, Աղաբեկ, Թամամ, Արշալույս։
ԱՎԵՏԻՍ — Ավետիսը չի ամուսնացել, մահացել է 67 տարեկանում։
ԱՂԱԲԵԿ (1872-1925)— կինը՝ Ծաղիկ, զավակները՝ Վարագ, Գրիգոր։
ՎԱՐԱԳ — ապրել է 48 տարի, մահացել է 1947 թվականին։
ԳՐԻԳՈՐ — մահացել է մանուկ հասակում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — կինը՝ Աննա, զավակները՝Նիկոլայ, Մկրտիչ։
ՆԻԿՈԼԱՅ (1875-1957)– կինը՝ Սրբուհի, զավակները՝ Առյուծ, Հովսեփ, Մելիք, Ասքանազ, Հովհաննես, Վարդան, Հայկանուշ, Վարդանուշ, Մարիամ, Մարթա, Սիրանուշ։ ԱՌՅՈՒԾ — մահացել է 8 տարեկանում։
ՀՈՎՍԵՓ — եղել է փորձարկող ինժեներ-օդաչու։ Ինքնաթիռը փորձարկելիս տեղի է ունեցել վթար։ 25 տարեկանում զոհվել է Բաքվի օդանավակայանում։
ՄԵԼԻՔ — կինը՝Քնարիկ, զավակները՝ Մարատ, Հենրիկ։ Երկրորդ կինը՝ Անժելա, զավակները՝ Ալբերտ, Սիլվա։
ՄԱՐԱՏ — կինը՝ Մանիկ, զավակները՝ Վարդան, Գագիկ:
ՎԱՐԴԱՆ —կինը՝ Կարինե, որդին՝ Մարատ։
ՀԵՆՐԻԿ — կինը․․․․․, զավակներ չունեն։
ԱԼԲԵՐՏ — կինը՝ Անժելա, զավակները՝ Արմինե, Արեն, Արմեն։
ԱՍՔԱՆԱԶ — կինը՝ Մարիամ, զավակները՝ Ռաֆիկ, Ռուզաննա, Ռիմա։
ՌԱՖԻԿ — կինը՝ Սվետա, որդին՝ Ասքանազ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — կինը՝ Մարիա (ազգությամբ ռուս), դուստրը՝ Սվետա։
ՄԿՐՏԻՉ (1882-1944) — բռնադատվել է 1942-ին։ Կինը՝ Թերեզա, զավակները՝ Սերյոժա Գրիշա, Արամ, Օնիկ, Բագրատ, Սաթիկ, Օլյա, Արևիկ, Լիդա, Արմենուհի։