Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լոյ» (էջմիածին 1842թ.)

2. Ղևոնդ Ալիշանը կրկնում է նույն տեղեկությունները. «...Դդմաշեն գիւղ մեծ, յորում կայ և եկեղեցի հին քարաշեն կամարակապ այլ զի կործանեալ էին տանիքն՝ փայտալարկ արարին բնակիչքն՝ տունք աւելի քան զ60, և կոչեցին ս. Թադեոս»։

3. Հ․Ս․Եփրիկյան. Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. առաջին, Վենետիկ, 1903-1905, էջ 602։

«Դդմաշեն — հայաբնակ գյուղ Այրարատայ Վարաժունյանց գավառի մեջ։ Ունի հին քարաշեն, կամարակապ եկեղեցի մը, որուն տանիքը կործանած փնելով՝ նոր բնակիչք փայտով ծածկեցին և կոչեցին ս. Թադեոս։ Ունի մոտ 1700 բնակիչ, բաժանված 210 տան։ Դդմաշենի այժմյան բնակչաց նախնիք գաղթած են Մակուեն»։

4. Դդմաշենի հուշարձանը հիշատակում է Երվանդ Լալայանը. «Գյուղն ունի մի եկեղեցի ս. Թադեոս անունով և երեք մատուռներ» (Ազգագրակական հանդես, 18-րդ դարի գիրք, 1908թ., № 2, էջ 128)։

5. Թորոս Թորամանյանը չի ուսումնասիրել Դդմաշենի եկեղեցին, այլ միայն մեջբերում է կատարում Ղ. Ալիշանից. «Դդմաշենի... գյուղում կա հին քարաշեն եկեղեցի, որու տանիքը և գմբեթը ընկած է։ Գյուղացիք տանիքը փայտով ծածկած են» (Թորոս Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատոր 2,1948թ., էջ 126)։ Անկասկած է, որ գյուղը վաղ միջնադարում լքվելուց, ավերվելուց հետո մոռացված է եղել եկեղեցու անունը։ Մակուից 1829թ. գաղթած նոր բնակիչները իրենց հայրենի գավառի նշանավոր Թադեի վանքի անվամբ կոչել են ս. Թադեոս։

ԱԶԱՐԻԱ ՍԱՐԿԱՎԱԳԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցի անվան մատենադարանում պահվում են Դդմաշենի եկեղեցում գրված ավետարանները։ Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանի թույլտվությամբ, ուսումնասիրեցինք 503 տարեկան Ավետարանը։ Բաղկացած էր 297 թերթից։ «Ցուցակ ձեռագրաց» 1965թ. հատոր Ա, թիվ 4155։ ՋԽԳ-1494, Դէմդէմաշեն գիւղ։ Գրիչ Ազարիա սրկ (սարկավագ), ծաղկող՝ Ստեփանոս Առընջեցի։

Ստացող՝ Անդրէաս քհյ և կինը՝ Ջըհանբախտ Խաթուն, թուղթ 26 X 17,5։ Երկսյուն։ Բոլորագիր։ Տող 19։ Մնրնկր՝ ավետարանիչ 3. խորան 10, կխ, լզ։ Պահպանակ՝ մագաղաթ 2, ուղղագիծ երկաթագիր կազմ

25