Նրանք կոմունիստ էին՝ հավատով։ 1924-ի ապրիլ ամիսն էր։ Բալաբեկը որոշեց շաբաթօրյակներով վերանորոգել գյուղի կամուրջը և կազմակերպել ծառատունկ։ (ն.տ․, թ.17– 18)։
Եկավ օրը։ Բալաբեկը մի քանի տնկի ձեռքին անցնում էր տնետուն։ — Վեր կացեք, ընկերներ, վեր կացեք... ծառատունկ է... Կար ջանասիրություն, սակայն բավարար տնկիներ չկային։ Որտեղից-որտեղ ձեռք բերված տնկիների զգալի մասը պիտանի չէին։ Այնուամենայնիվ ծառատունկը կատարվեց...։ Գյուղում եղած ծառերի մի զգալի մասը չորացել էին։ Դրանց փոխարեն տնկեցին նորերը։
Ապրիլի կեսերին պարզվեց, որ փոխօնգության ֆոնդի գծով պահեստում պահված է 136 փութ ցորեն, 255 փութ գարի։ Ցանքսի ժամանակ սկսվեց հարայ-հրոցը։ Առանձնապես սովի մատնված ընտանիքներն այլևս հույս չունեին, թե իրենց վարելահողերը կմշակվեն։ Բալաբեկը ապրիլի 4-ի ժողովում հայտարարեց պահեստային հացահատիկի մասին։ Առաջարկեց, որ ժողովը որոշի բաժանելու կարգը։ Որոշեցին. «Դիմել փոխօգնության սեկցիային, սերմացուն բաժանել գյուղացիներին տոկոսով»։ Փոխօգնության կոմիտեն աշնանը պետք է հետ ստանար բաժանած հացահատիկը, հաջորդ տարում կարիքավորներին օգնելու համար: Իսկ մնացած մասը, ապրիլի 27-ի նիստի որոշումով, բաժանեցին սովյալներին։
Բոլոր ժողովներում ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափվում էր բատրակների հարցը։ 1924-ի հունիսի 14-ին վճռական քայլ կատարվեց։ Բալաբեկ Գրիգորյանը կտրուկ հայտարարեց.
— Ընկերներ, պետք է ասել, որ մեր բատրակներն իրենց շահերը չեն գիտակցում։ Հարկավոր է նրանց հասկացնել, որ ժամանակն է միավորվել և պաշտպանել սեփական իրավունքները։ Ո՞վ է մշակում հողը՝ բատրակը։ Ո՞վ է հնձում՝ բատրակը։ Ո՞վ է բերքը վերցնում՝ հողատերը։ Եկեք բոլշևիկորեն մտածենք։ ժամանակը չէ՞ որ բատրակներն ունենան իրենց իրավունքները պաշտպանող կազմակերպություն, բատրակկոմ։ Նա խոսում էր դանդաղ, համոզիչ տոնով, հատ-հատ, շեշտելով բառերը։ Նրանից հետո խոսող ընկերները հաստատեցին, որ ժամանակն է միավորվել։ Նույն օրը կոմբջջի ժողովը որոշեց. «...Պարտսվռընցննլ տեղկոմի նախագահին շատ շուտ կազմել բատրակկոմ և գիտակ ընկերների միջոցով դաստիարակել բատրակնե¬ րին» (ն.տ., թ.36)։ 1924 թվականի հոկտեմբերի 24-ը պետք է համարել Գդմաշնն գյուղի 266