Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոմբջիջը ուժեղացնելու և խմբակայնություն թուդ չտալու համար թույլ տվին ընդունել նոր անդամներ։ 1925-ին կուսակցության շարքերը որպես թեկնածու ընդունվեցին Հարություն Գալստյանը, Վարդան Վարդանյանը, Բագրատ Հակոբյանը, Առաքել Սիմոնյանը, Գևորգ Նահապետյանը, Երվանդ Մաթևոսյանը։ Կուսակցության շարքերն ընդունվեցին Աղաբեկ Մարտիրոսյանի, Գալուստ Մկրտչյանը։ Անգրագիտության պատճառով Բալաբեկ Ղամբարյանը մնուց կաս. անդամության թեկնածու։ Գործին չօգնեց Գալուստ Մատյանի միջամտությունը.

— Ընկերնե՛ր, Ղամբարյանը մասնակցում է բնագիտության պարապմունքներին։ Աշխարհի ծագումը անգիր գիտե։

— Նստիր,— պահանջեց Բալաբեկ Գրիգորյսն՝— աշխարհի ծագումը գիտե, բայց անունը գրել չգիտե։ Դու էլ միտդ պահիր, որ վեց ամսվա ընթացքում ձեռք բերես քաղաքական գրքեր, թե չէ քո հարցը նորից կլսենք (ն.տ., թ.17)։

Կանանց կազմակերպությունը ստեղծված էր, բայց չէր գործում։ Ամուսիններն ու ծնողները խստորեն հետևում էին, որ նրանք չխախտեն նահապետական սովորությունները։ Կինը իրավունք չուներ մենակ փողոց դուրս գալ, օտար տղամարդու հետ խոսել, մասնակցել կուսակցական աշխատանքներին։ Դեռ շատ աշխատանք էր հարկավոր կնոջ երեսին փակված դռները բացելու համար։ Սակայն կանայք, առանձնապես սովի մատնված երեխաների մայրերը, դեն էին շպրտում համեստությունն ու ամոթխածությունը, երբ պետք էր պաշտպանել զավակների գոյությանը։ Մայիսմեկյան տոնակատարությունը նոր էր ավարտվել, բարեկեցիկ կյանքի ու երջանիկ ապագայի մասին կոչերը դեռ զնգում էին մարդկանց լսողության մեջ, երբ մի խումբ կանայք հավաքվեցին գյուղխորհրդի գրասենյակի մուտքի մոտ.

— Բալաբեկ Գրիգորյան, դուրս արի, դու մեզ բարեկեցիկ կյանք խոստացար։ Հինգ տարի է անցել, ոչինչ չի փոխվել։ Օր-օրի մեր վիճակն ավելի է վատանամ։ Ի՞նչ ենք անելու մենք։

Բալաբեկը նրանց հրավիրեց գրասենյակ։

— Նստեք, քույրեր, նստեք։ Խելք-խելքի տանք, ելք գտնենք։ Կանանցից մի քանիսը նստեցին, մյուսները մնացին կանգնած։ — ՓՕԿ-ի միջոցները վերջացան։ Ձեր արտերը ցանեցինք։

— Մեր գանգատը դրա համար չէ,— ընդմիջեց կանանցից մեկը։ — Մենք եկել ենք հարցնելու, թե սովահարությունից ինչպե՞ս փրկենք մեր զավակներին։

— Եկեք պայմանավորվենք։ Վաղը, մայիսի 1Օ–ին, ես ժողով անեմ, մեր անելիքները որոշենք։ Այ, այս ժամին եկեք, ես ձեզ պատասխանեմ։