Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրբասնեալ, և մեծ՜ապայծառ, և անուանի, ընդամենայն ոլորտս տիեզերաց Սբ. Յովհանէս անուն Աւետարանս, որ կազմեցաք, զսբ. Աւետարանս, յիշատակ տէր Մարտիրոսին։

Դարձնալ աղաչեմ յիշել զիմ ազգ և ազգիս ամենայն, և առավել զ զիմ պապ տէր Ղուկասին և իւր եղբարցն՝ Մարտիրոսին և Սահակին և իւր կողակցին՝ Եղիսաբեթին և իւր որդին՝ Մաթոս (ին) և իւր դստերացն։ Եւ զ միւս եղբօրն՝ Պետրոսին, և իւր կողակցին Սուլթանին, ի իւր որդոցն՝ տէր Մարտիրոսին և դեռաբուս մանկացն՝ Վակասին և Ազիզբէկին, Սարգսին և իւր կողակ (ց) ին։ Դարձեալ աղաչեմ զձեզ, ով սբ ընթերցողք, յ որ ժամ հանդիպիր սբ. Ավւետրանիս, յիսեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զվերոյ գրեալս, զհանգուցեալսն և զկենդանիսն, և դուք յիշեալ լիջիք ի միւսանգամ գալստէանն Քրիստոսի...։

Եւս դարձեալ աղաչեմ՝ կողկողագին սրտիւ, և լալագին աչօք, փղձկեալ սրտիւ աղաչեմ սիրոյն Քրիստոսի և յուսոյ արքայութեան յիսեսջիք, ի սբ. յաղաւթս ձեր զ Դդմաշինոյ ժողովուրդն, և առաւել զքահանայքն՝ սրբասնեալ զտէր Ցովհաննէս ծերոնին, տէր Առաքելն և զտանուտէր Դանէլն, և գղօլվաթաւոր Ծատարն, և առ հասարակ ամենայն Դըդմաշինոյ ժողովրդեանն, առ աստուած փոխեցելոցն, կենդանեանցն և ննջեցելոցն. ամենեցան լի սրտիւ ողորմի ասացէք սոցայ, վասն զի օգտակար եղեն Շէքիրիցանց տէր Մարտիրոսին, փոքր ի շատէ ողորմած եղեն և տվին կազմել զսրբազան սբ Աւետարանս և, սքանչելագործ, որ Ս. Յովհաննէս կոչի անաամբ։

Վազգեն Հակոբյան, «Հայերեն ձեռագրերի ժէ դարերի հիշատակարաններ» (1641-1660), հրատարակված 1984թ. Ցկուցակ ձեկագրագ, հատոր I էջ 1422)։

Սույն հիշատակարանը կարծվածից ավելի կարևոր է, քանի որ ոչ միայն Դդմաշեն անվան տարիքն է ճշտվում, այլև հավաստում է բնիկ բնակիչների գոյությունը՝ մինչև Մակուից ու Խոյից նորաբնակների ներգաղթելը։ Միայն այն փաստը, որ գյուղը երեք քահանա է ունեցել, հաստատվում է, որ Դդմաշենը խոշոր բնակավայր է եղել։ Ուշագրավ է, որ գրիչը ջանքեր է գործադրել նորոգելու ավետարանը, սակայն, ճղվածը և ձկան կերածը կարկատան չեն վերցրել. «Աստուած ողորմի ասացէք զվերոյ ժողովրդիցն և դուք... Ի հայրապետութիւն սբ. էջմիածնաց տեաոն տէր Փիլիպոսին, և թագաւոխութիւնն Պարսից փոքր շահ Ապագին, ի առաջնորդութիւն Բջնու տէր Փիլիպոս արքեպիսկոպոսին, ի մլիքաթեան Ծա(ղ)կունոյ ձորիս տէր Ասատուր մէլիքին և այլոց հարցն ամենեցան. ամէն... թվին ՌՂԵ (1646)։ 27