ապստամբության ժամանակ դաշնակներն ինձ բռնեցին, գանահարեցին և հսկողությամբ ուղարկեցին Ծաղկունք։ Շահրիզի ճանապարհին բոլշևիկները վրա տվին։ Դաշնակները փախան։ Ես վերադարձա գյուղ»։
— Ես եղել եմ երկու տարեկան, ծնողներս մահացել են։ Մնացել եմ իմ հորեղբոր խնամքի տակ։ Եղել եմ գառնարած, հովիվ։ 1926-ին անցել եմ կուսակցության շարքերը որպես անդամ։ Այն օրից մինչև այսօր կուսակցության գծից ոչ մի շեղում չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է Սիմոնյանին հովանավորելու հարցին, ես տեղեկություն չեմ ունեցել, նա կռվել է, թե չի կռվել...
Մ.Գրիգորյանը կռահելով, որ սև ամպերը հիմնականում կուտակվում են Սիմոն Հովհաննիսյանի շուրջը, շտապեց նրան պաշտպանել։ Ռեպլիկի կարգով հայտարարեց.
— Սիմոն Հովհաննիսյանը մի շարք անգամներ դաշնակցականների կողմից ենթարկվել է հալածանքի։ Մահափորձ են կատարել նրա դեմ...
Ներկայացուցիչը կարևորություն չտալով այս հայտարարությանը, գլխի նշանով հասկացրեց Խ․Բարսեղյանին, որ ելույթ ունենա։ Վերջինս չզլացավ խոսել։ Ոտքի կանգնեց, հազաց, մի փոքր մտածեց ու ասաց. — Փաստաթղթերի ստուգման ժամանակ շրջկոմի նախկին ղեկավարությունը հովանավորել է Առաքել Սիմոնյանին։ Մենք էլ հաշտվողական վերաբերմունք ենք ցույց տվել։ Սիմոն Հովհաննիսյանը պայքարել է դաշնակների դեմ... Նրանց կողմից հալածանքի է ենթարկվել, իսկ Խ.Հակոբյանը, որպես նոր առաջ քաշված ընկեր, չի կարողացել ճիշտ կողմնորոշվել...
Վերջին խոսքերի վրա շրջկոմի ներկայացուցիչը դեմքը ծամածռեց, տհաճություն արտահայտեց ու հայացքն ուղղեց Խ․Բադալյանին։
— Դուք ի՞նչ կասեք։
— Սիմոնյանին պաշտպանել են մեր բոլոր մեծահասակ կոմունիստները։
— Պետք է բոլշևիկորեն խոստովանենք, որ բոլորս էլ պաշտպանել ենք,— տեղից արձագանքեց Գ․Ներսիսյանը։ — Սիմոն Հովհաննիսյանը մեր մեջ միակ կոմունիստն է, որը դաշնակների կողմից ենթարկվել է ծեծի ու հալածանքի։ Նրա մասին մատերիալը միանգամայն սխալ է։ — Ներկայացուցիչը պահանջեց, որ նա կանգնած խոսի։ Ներսիսյանը չզլացավ, ոտքի կանգնեց ու շարունակեց։ — Խաչիկ Հակոբյանը ևս երկու տարեկանից որբ է։ Եղել է գառնարած, ծառայել է կարմիր բանակում։
Որոշեցին արձանագրել, որ անցյալ ժողովում Առաքել Սիմոնյանի