Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ մարտական սխրանքներ կատարեցին արեգակնային եղբայրները, չիմացանք... Նրանց լուսավոր ժպիտներն են ապրում մեր հոգիներում, միշտ ջահել...

ԹՈՒՂԹ... 23011

Երևանի Երերունի տարածաշրջանի զինկոմիսարիատում այսօր էլ պահպանվում է 23011 «սև թուղթը», որտեղ գրված է. «Սուրեն Սարգսի Ավետիսյանը զոհվել է Գրոդնո քաղաքի համար մղված մարտերում՝ մարտական առաջադրանքը կատարելիս»։

21 տարեկան էր լեյտենանտ Սուրեն Ավետիսյանը։ Երբ պատերազմը սկսվեց, նա ծառայում էր Բելոռուսիայի Բարանովիչ քաղաքում տեղակայված 129-րդ հրետանային գնդում։ Սուրենն ականատես եղավ առաջին ռմբակոծությանը։ Դասակի հրամանատար էր, հետո նշանակվեց վաշտի հրամանատար։ Քանի-քանի անգամ մասնակցեց սվինամարտի։ Քանի-քանի անգամ շատ մոտիկից նայեց մահվան աչքերին և չհանձնվեց։ Հարազատներին գրեց. «... Կռվում ենք ուժեղ ու դաժան թշնամու դեմ... Մեկ է, մենք ենք հաղթելու... »։

Ընկավ 1941թ. նոյեմբերի 23-ին։

Անուշ մայրիկը մինչև մահ հավատում էր, որ որդին կենդանի է, կվերադառնա... Ողորմի նրանց...

ԴՈՒ Ո՞Վ ԵՍ..․

Մելքոն Առաքմանը զորակոչվածների շարքերում էր։ Սպասում էին տեղափոխության հրամանին։ Մի երիտասարդ սպա մոտեցավ զորակոչվածներին։

— Դու ո՞վ ես,— հերթով հարցնում էր տղաներին։ Մելքոնին դուր չեկավ հարցը։ Նա պատասխանեց.

— Ես նա եմ...

Երիտասարդ սպան ծիծաղեց։

— Ուրեմն դու անուն չունես։ Քեզ անվանեք քաջ տղա։ Գնաց քաջ տղան, ծառայեց բելոռուսական ռազմաճակատակի 15-րդ դիվիզիայի 47-րդ հրաձգային գնդում։ Շարքային էր։ Մասնակցեց