Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեղափոխեցին Լենինգրադ։ 1943թ. փետրվարին, անհավասար մարտերից մեկում, զոհվեց։

Կինը՝ Արմենուհին, աշխատեց հոսպիտալում։ Համարվում է Հայրենական պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով ու մի շարք մեդալներով։ Այժմ դստեր՝ Լիդայի և թոռնիկների հետ բնակվում է Սևանում։

«ՄԱՀՈՒ ՉԱՓ ԾԱՆՐ է ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Որբ էր Արարատ Դավթյանը։ Խնամեց հորեղբայրը։ Դպրոցից վաղ հեռացավ։ Աշխատեց ճանապարհաշինական տեղամասում։ 1942թ. օգոստոսին զորակոչվեց։ Կարճատև ուսումնական վարժություններից հետո ուղարկեցին ռազմաճակատ։ Առաջին մարտերից մեկում ծանր վիրավորվեց ու գերի ընկավ։ Համակենտրոնացման ճամբարներում կրեց ռազմագերուն վիճակված տաժանելի դառնություններ.։

Ավարտվեց պատերազմը։ Իր ծննդավայրում ծանր աշխատանքով ապրած ու բռնություններ տեսած երիտասարդը գերադասեց մեկնել Միացյալ Նահանգներ։

Հարց էին տվել.

— Չե՞ս ցանկանում վերադառնալ։

— Մահու չափ ծանր է օտարությունը, բռնություններն ավելի ստորացուցիչ են։ Չեմ վերադառնա։

Մահացավ 1966-ին։ Վարդան Մնացականյան

ՉՈՐՍԸ ՄԻ ԴԱՍԱԿԻՑ

Խաչիկ Յախանյան, Շավարշ Հակոբյան, Գերասիմ Հունանյան, Վարդան Մնացականյան... Չորս աղվամորուս երիտասարդ, չորսն էլ նոր սիրահարված։ Ծանուցումը նույն օրը ստացվեց։ Կոլտնտեսությունից շատ էժան ոչխար հատկացրին։ Բաժանեցին չորս տեղ, ու չորսի հրաժեշտի խնջույքը նայն օրը կազմակերպվեց։

1941-ի դեկտեմբերյան ցուրտ օր էր։ Գյուղական ձիասայլակը չորս երիտասարդի հասցրեց զինկոմիսարիատ։ Ծառայության ուղարկվեցին տարբեր զորամասեր, սակայն, ավա՜ղ, չորսն էլ չվերադարձան...