Հայրենասերը սովորել և ավարտել է Երևանի լեռնային տեխնիկումը, աշխատանքի նշանակվել Ալավերդի քաղաքում։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Հրազդանի շրջանի գյուղերում և միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգընթաց սովորում և ավարտում է մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը։ Պատերազմի առաջին օրերին նա զորակոչվել և ընդունվել է ռազմական ուսումնարան։ Ստացել է լեյտենանտի կոչում։ Ծառայել է Հայկական 89-րդ դիվիզիայի կազմում, որն այդ օրերին մարտեր էր մղում Մոզդոկի և Նաչիկի ուղղությամբ։ Այդ մարտերից մեկում էլ հերոսաբար զոհվում է մեր քաջարի մանկավարժ-հայրենակիցը։
ԲԱՐԵԿԻՐԹ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
Երբ Գևորգի որդի Արտավազդ Կյուրեղյանը դուրս էր գալիս փողոց, տեսնողները հիացմունքով ասում էին. «Ախր, ոչ մի օր չի մոռանում սափրվել ու մաքուր հագնվել»։ Խոսում էր գեղեցիկ, օգտագործելով բարեհունչ բառեր։ Կարելի էր ժամերով լսել նրան։ Արտավազդն ա. իր եղբայր Գարեգինը ծառայության մեկնելու ծանուցագիր ստացան նույն օրը։ Զինկոմիսարիատից խնդրեցին, որ թայլ տան ծառայեն նույն զորամասում։ Եղբայրների ցանկությունը չկատարվեց։ Մեկնեցին տարբեր զորամասեր։ Արտավազդը մասնակցեց Ղրիմի ազատագրման համար մղված մարտերին։ 1943թ. դեկտեմբերին հարազատները նամակ ստացան։ Գրում էր. «Մեր գյուղի մի քանի տղաների հետ միասին ենք։ Իմ մասին չմտածեք։ Շուտով կազատագրենք Սևաստոպոլը»։ Դա վերջին նամակն էր։ Այլևս ոչ մի լուր։
ԳԱՐԵԳԻՆ ՍԵԴՐԱԿԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Աշխատում էր դաշտավարական բրիգադիր։ Զորակոչվեց պատերազմի առաջին օրերին, թողնելով կնոջը՝ Արշալույսին և փոքրիկ տղային՝ Հրանտին։ Մինչև 1942թ. սեպտեմբերը հարազատները Գարեգինից պարբերաբար նամակներ էին ստանում։ Սևանի զինկոմիսարիատում այսօր էլ պահվում է այն «սև թղթի» պատճենը, ուր արձանագրված է. «Գարեգին Սեդակի Կոստանյանը զոհվել է 1942թ. հոկտեմբերի 14-ին, թաղված է Լեսնայա գյուղի եղբայրական գերեզմանոցում»։ Իսկ Գարեգինի եղբայրը՝ Աղվանը, տուն վերադարձավ գերության ծանր սարսափները տեսած։