Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ ԴԴՄԱՇԵՆԻ

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝

«ՔՅՈՌ-ՕՂԼՈՒ ԹԱՎԼԱ»

Պատմական գիտությունների թեկնածու Հ.Եղիազարյանը 1950–կան թվականների սկզբներին Դդմաշենի հողօգտագործման տարածքում ուսումնասիրեց մի քարավանատան մնացորդներ։

Տեղեկանալով այս մասին, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը չափագրեց քարավանատունը։ Այդ մասին նա տեղեկություններ հրապարակեց «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում։ Ստորև նյութը մեջբերում ենք ամբողջությամբ.

«1955թ. աշնանը հոջողվեց հետազոտել գիտական գրականության մեջ մինչև այժմ անհայտ ևս մի քարավանատուն, որի աննշան մնացորդները պահպանվել են «Քյոռ-օղլա թավլա» կոչվող տեղամասում, Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս՝ 12 կմ հեռավորության վրա։ Քարավանատունը հիմնովին ավերված է։ Տեղացիների ասելով՝ դեռևս 30-ական թվականներին նա կանգնած էր կիսավեր վիճակում, դահլիճը ծածկող կամարների ու թաղերի մասով։ Հետագայում նա աստիճանաբար քանդվել է, իսկ քարերն օգտագործվել են քոչվորական օբաներում։ Այս քարավանատունը հետաքրքրություն է ներկայացնում ոչ այնքան ճարտարապետական տեսակետից, որքան իր կառուցման տեղով, որը թույլ է տալիս ճշտել հին ճանապարհի մի հատվածը։

Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտը Թբիլիսի և Գանձակ քաղաքների հետ կապող առևտրական ճանապարհը Երևանից գնում էր դեպի հյուսիս-արևելք, անցնում Հրազդանի հովտում գտնվող Բջնի և Քարվանսարա (այժմ՝ Հրազդանի շրջանի Աթարբեկյան) գյուղերով։ Չհոսած Գեղամա (Սևան) լճի ափին, մինչև այժմ դեռևս չհետազոտված ուղղությամբ, այն անցնում էր սարերով և իջնում դեպի Աղստև գետի հովիտը։

Համաձայն տեղում կոտորած մեր զննումների, Քարվանսարա բնակավայրից հետո, ճանապարհն անցնում էր Ռնդամալ գյուղի հողերով, դեպի Յայջի գյուղը և չհասած Դդմաշեն, մտնում էր ոչ մեծ մի ձորակ։ Այստեղից նա ուղղվում էր դեպի հյուսիս, բարձրանում խիստ անհանգիստ ռելիեֆ ունեցող տեղանքով և հասնում մինչև նշված քարավանատունը։ Վերջինիս հեռավորությունը մինչև Քարվանսարա բնակավայրում գտնվող քարավանատունը կազմում Է 24-25 կմ։