Սիմոնի եղբայրը՝ Վաղարշակը և տղան՝ Գագիկը, պատերազմից տուն վերադարձան մեդալներով ու շքանշաններով։
ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ
1941 թվականին տասնութ տարեկան էր Ֆահրադ Սիրականի Ղազարյանը մեկնեց բանակ։ Սովորեց վարորդական դասընթացում։ Հայկական 409-րդ դիվիզիայի զինվորների հետ երկար ու փառավոր ուղի անցավ։ Մասնակցեց գերմանական զորքերի դեմ մղած մարտերին։ Խմելնիցկի քաղաքի մատույցներում վիրավորվեց, Շեպետովկայում ապաքինվելուց հետո նորից վերադարձավ զորամաս։ Մարտական առաջադրանքները կատարում էր բարեխղճորեն։ Ռազմի դաշտ էր հասցնում թիկունքից եկած զինամթերքը, սնունդն ու հագուստները, ռազմաճակատից թիկունք փոխադրում վիրավոր ռազմիկներին։ 1945թ. մայիսի 3-ին, ավստրիական հողում անակնկալ ընկնում է ռմբակոծության տակ, ծանր վիրավորվում։ Նրա կյանքի թելը կտրվեց հոսպիտալի ճանապարհին։
Պատերազմի ավարտին մնացել էր վեց օր։
ԵԹԵ ՈՂՋ ՄՆԱՄ...
Որբի ծանր ու դժվար ճակատագիր է ունեցել Միհրդատ Վասակի Ղարիբյանը: 1932-ին մեկնեց պարտադիր ծառայության։ Գնդացրորդ. էր
1941թ. սեպտեմբերի 7-ին Միհրդատ Ղարիբյանը մեկնում է գործող բանակ։ 1942 թվականն էր։ Ծանր մարտեր էին մղվում Նալչիկ. Մոզդոկ քաղաքների մատույցներում։ Առաջին մարտական առաջադրանքը կատարելուց հետո սերժանտ Միհրդատը պարգևատրվում է «Խիզախության համար» մեդալով։
Ռազմաճակատից կնոջն ու երեխաներին ուղարկած նամակում գրում է. «ճիշտ է, թշնամին շատ է գազազած, բայց մեր հուժկու հարվածներից նահանջած է։ Եթե ողջ մնամ...»։ Սիրտը վկայում էր, որ չի վերադառնալու։ Զոհվեց 1942 թվականի օգոստոսի 25-ին, Մոզդոկի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս։