Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԱՆ ԲԱԼԱԲԵԿԻ ՄԱԿԱՐՅԱն

1939թ. զորակոչվեց զինվորական ծառայության, երբ 10-րդ դասարանի աշակերտ էր։ Չհասցրեց ավարտական վկայական ստանալ։ Համագյուղացի հասակակիցներ Լիազոր Նետսկսյունի, Սարիբեկ Մինասյանի հետ մեկնեց բանակ։ Ծառոյում էր Բելառուսիայի Օսիպովիչ քաղաքի մոտակայքում տեղավորված 126-րդ հեծելազորային գնդում։

Մոտ էր զորացրման ժոամանակը, թվում էր՝ շուտով տուն կվերադառնա, երբ սկսվեց պատերազմը։ Ընկերներով առաջին մարտն ընդունեցին 1941 թվականի հուլիսի սկզբին։ «Զորամասին հրամայված էր ինչ գնով էլ լինի պաշտպանել քաղաքը,— պատմում է պատերազմի վետերան Լիազոր Ներսկսրանը։ — Վերևից թափվող ռումբերը, տեղատարափ կրակը չէին վախեցնում մեր անձնակոազմին»։ Այդ օրերին Վարդանը նամակ է գրում եդբորը՝ Աղասուն. «Սիրելի եղբայը... Հավատա, որ մենք անպայմոն կհաղթենք»։ Դա եղավ քաջարի մարտիկ Վ. Մակարյանի վերջին նամակը։ Այդ մասին Լիազոր Ներսիսյանը պատմում է. «Զորամասը ամուր կանգնած էր իր դիրքերում, դիմադրում էր թշնամուն, անապասելի նահանջի հրաման ստացվեց։ Ես ծանր վիրավորվեցի, ինձ տեղափոխեցին հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվեցի և միայն պատերազմից հետո իմացա, որ այլևս չկա իմ մարտական ընկերը՝ Վարդանը»։

ՄՈՒՐԱՏՆ ԱՉՔԻՆ

Ընդամենը 20 տարի ապրեց Կոլյո Հոկոբի Մանուկյանը։ 1942-ի օգոստոսին զորակոչվեց բանակ։ Շատ ժամանակ չպահանջվեց զենքին տիրապետելու համար։ Մի քոնի ամիս Սուրոամի քաղաքում ծառայելուց հետո մեկնեց ռազաճակատ։ Զոհվեց 1943 թվականի ապրիլի 10-ին, Կրասնոդարի երկրամասի Վերին Ազիզում ավանի մերձակայքում։ Թաղված է Ադիգումի գերեզմանոցում։ 368