Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստանում է 1943թ. դեկտեմբերին։ Նա գրում է. «Բարեկամներ, մոտ է հաղթանակը, ռուսական հողից դուրս ենք շպրտում ֆաշիստներին։ Նրանք արդեն զգում են մեր ուժը։ Ես գիտեմ, կվերադառնամ...»։

Հովհաննեսը չվերադարձավ։ 1944թ. հունվարին «սև թուղթը» գյուղ հասավ։

ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համագյուղացիների համար ընդաեն՝ «ՈՒնուզի Նիկոլի տղա» էր։ Նոր էր ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը։ Աշխատում էր որպես ակումբի վարիչ։

1942 թվականին զորակոչվեց բանակ և մի քանի ամսվա դասընթացներից հետո մեկնեց ռազմաճակատ։ Ծառայել է առանձին հրաձգային բրիգադում։

1942 թվականի աշնանը բրիգադը համառ մարտեր էր մղում Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման համար։ Այդ մարտերից մեկում, 1942թ. հոկտեմբերին 10-ին զոհվում է Վարդանը։ Թաղված է Նովոռոսիյսկ քաղաքից ոչ հեռու՝ Մոսկակո գյուղի եղբայրական գերեզմանոցում։

ԳԱԳԻԿ ԿԱՄԻՍԱՐԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Գագիկի պապը՝ Ավետիսի Մացակը, գյուղում և Սևանի ավազանում հայտնի մարդ էր։ Թեև անգրագետ, բայց տիրապետում էր ժողովրդական բժշկությանը (կոտրվածքներ էր բուժում)։ Նաև անասնաբույժ էր։ Հարուստ, չեն տուն ուներ, մեծ թվով անասուններ, որ ձեռք էր բերեց տարիների ընթացքում չարքաշ աշխատանքով։ Կոլեկտիվացման առաջին տարիներին նրանից բռնագրավել էին ամբողջ շարժական և անշարժ գույքը, իրեն որպես «ժողովրդի թշնամի» աքսորել և գնդակահարել էին։

Գագիկը ընտանիքի հետ փոխադրվեց Երևան և ավարտեց մանկավարժական ուսումնարանի ակումբագրադարանային բաժինը։ 1942 թվականին նշանակվեց Սևանի շրջժողկթրբաժնի քադլուստեսուչ։ Երկու ամիս աշխատելուց հետո զորակոչվեց բանակ։ Կռվել է տարբեր ռազմաճակատներոմ։ Վերջին նամակն ստացվել է Ստալինգրադից: Պատերազմի ավորտից հետո ծնողները հետաքրքրվում են իրենց որդու՝ Գագիկի ճակատագրով։ Նրանց հարցմանը Երևանի հանրապետական զինկոմիսարիատից հայտնում են, որ Գագիկ Մնացականյանի անունը անհայտ կորածների ցուցակում է։