Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱԳԻԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ՇԻՐԻՆՅԱՆ

1938 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանը։ Սովորել է Էջմիածնի գյուղատնտեսական կադրերի պատրաստման դպրոցում, ստացել հաշվապահի որակավորում։ Կարճ ժամանակ աշխատել է կոլտնտեսությունում։ Մեր գյուղի երիտասադրության մեծ մասը կամավոր է մեկնել ռազմաճակատ։ Նրանց շարքում էր նաև Գագիկը։ Պատերազմը նա դիմավորեց Հյուսիսային Կովկասում։ Երկու անգամ վիրավորվելուց և ապաքինվելուց հետո կրկին վերադարձով զորամաս, մասնակցեց Խմերնիցկ, Կալինովկա, Վիննիցիա քաղաքների ազատագրմանը։ Այստեղ էլ հերոսաբար զոհվել է 1944թ. հունվարի 30-ին։ Թաղված է Վիննիցիայի մարզի Կոմսոմոլսկի շրջանի Յուրկովո գյուղի եղբայրական գերեզմանոցում։

ԲԱԼԱԲԵԿ ՂԱԶԱՐԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Հազիվ էր գրի սև ու սպիտակը ջոկում հովիվ Հեքոյենց Բալոն։ 1942 թվականի փետրվարին զորակոչվեց։ Մեկնեց ռազմաճակատ։ Ծառայեց 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 677-րդ գնդում։ Մասնակցեց Հյուսիսային Կովկասի պաշտպանության և ազատագրման հոամար մղված մարտերին։ 1944 թվականի հունվարի 3-ին մարտերից մեկում ծանր վիրավորվում է և դեռ հոսպիտալ չհասած, ճանապարհին վախճանվում...

Թաղված է Կրասնոդարի մարզի Ֆոնտալովսի կայարանամերձ զինվորական տեղամասի եղբայրական գերեզմանոցում։ Տապանաքար թիվ 31։

ԱՐՄԵՆԱԿ ՄԵՍՐՈՊԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ Հորեղբոր՝ Աշոտի խորհրդով ու կանչով մեկնում է Բաքու, ուր 1938 թվականին ընդունվում ու գերազանց առաջադիմությամբ ավարտում է միջնակարգը։ Նույն թվականին էլ ընդունվում է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ծնողներն անմխիթար վիճակի մեջ էին։ Ծանր էին տնտեսական պայմանները։ Բոլոր դեպքերում Արմենակը ուսումը կիսատ չի թողնում։ Գործերը տեղափոխում է հեռակա բաժին ու վերադառնում գյուղ։ Աշխատում է Սևանի ժողդատարանում որպես կատարածու։ Ավարտելով հեռակա ուսուցումը, նշանակվում է Սևանի