Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օգտագործված շինանյութը միջին և մեծ, փոքր չափերի քարն է, կրաշաղախ։

Թվագրված է ըստ հորինվածքի և շինարարական տեխնիկայի։

Կիրակոսյանների տան կողքին է։

ԾԱՌՈՎ ՁՈՐ

Պատմական տեղեկություններ չեն հայտնաբերվել։ Թվագրված է ըստ ճարտարապետական հորինվածքի և շինարարական տեխնիկայի։ Եկեղեցին գտնվում է գյուղից 1,5 կմ դեպի հյուսիս, «Ծառով ձոր» վայրում։ Ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի միակ մուտքը հարավային պատի արևմտյան կողմից է։ Առջևի կողմում բեմն է, որի երկու կողմերում ավանդատներն են։ Հյուսիսային պատին մկրտարանն է։ Լուսավորությունն իրականացվում է հարավ-արևմտյան ճակատներին տեղադրված մեկական լուսամուտներով։ Տանիքը ներքուստ հարթ է, արտաքինից՝ երկթեք։ Հյուսիսային պատը արտաքինից բետոնապատված է, կառուցված բազալտից, բետոնե շողախով։ Չափը՝ 8,25 x 5,80 մ։

ՄԱՏՈՒՌ «ԽԱՉԵՐ»

Պատմական տեղեկություններ չեն հայտնաբերվել։ Թվագրված է ըստ ճարտարապետական հորինվածքի և շինարարական տեխնիկայի։ Սրբատեղին կառուցված է Դդմաշեն գյուղի հարավային եզրին։ Ներքուստ ուղղանկյուն հատակագծով, արտաքուստ արևելյան կողմում միակ մուտքը հարավային պատի արևմտյան կողմից է։ Ներսում, արևելյան մասում կան խաչքարեր և խաչքարի բեկորներ։ Հատակը հողից է։ Ծածկը գերանածածկ է, շիֆերապատ: Գետնից 1,5մ բարձրություն ունեցող պատերը կառուցված են բազալտե տարբեր չափերի անկանոն քարերով։ Չափերն են. 6,50 x 4,30 մ։

Ամբողջացնում է գյուղի պատմությունը։

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հարավային ծայրամասում, Դդմաշեն-«Դոմիկ» տանող ճանապարհի ձախ եզրին։ Գերեզմանոցի զարդն են կազմում խաչակիր պատվանդանի վրա կողք-կողքի կանգնեցված երկու հոյակերտ խաչքարերը։ Սրանց կողքին, հողի մեջ կանգնեցված է ևս մի ամբողջական անհամեմատ անշուք խաչքար։ Շրջակայքում կան մի քանի տապանասալեր և երկու ազատ պատվանդաններ։ Խաչքարերից