89-րդ հայկական դիվիզիայի 526-րդ գնդի, 9-րդ վաշտի հրամանատարն էր։ Ղևոնդ Դալլաքյանի «Մարտական 89-ը» գրքի 95–96-րդ էջերը նվիրված են ավագ լեյտենանտ Գ. Ստեփանյանի ճակատային սխրագործություններին։ Նա անցել է հայկական դիվիզիայի մարտական ճանապարհներով, հասել Գերմանիա։ Երեք անգամ վիրավորվել է և բուժվելուց հետո վերադարձել ռազմաճակատ։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի» շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Պատերազմից հետո, 1945թ. վերադառնում է իր սիրած աշխատանքին։ 1954–55-ից մինչև կենսաթոշակի անցնելը, աշխատում է Ծաղկունքի, Սևանի, Դդմաշենի դպրոցներում որպես ուսուցիչ, ուսմասվար ու տնօրեն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «ժողովրդական կրթության գերազանցիկի» կրծքանշանով։
Կենսաթոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Չարենցավան, ուր և կնքել է իր մահկանացուն ու թաղվել տեղի գերեզմանոցում։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները (2ՕՕ–ից ավելի) տպագրվել են Վրաստանի ու Հայաստանի հանրապետական, Սևանի և Հրազդանի շրջանային թերթերում։ Նրա հավաքած բանահյուսական բազմաթիվ հեքիաթներ, ասացվածքներ պահպանվում են Հայաստանի պետական կենտրոնական արխիվում և հանրապետության ժող. ստեղծագործության տանը։
Երանի ամենքի մեջ ապրեր Գուրգենի համարձակությունը ու մեր ժողովրդի բանահյուսական արժեքների նկատմամբ գիտակցական հարգանքը։
ԱՆԴՐԱՆԻԿ ՈԱԿԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հինգ տարեկան հասակում արտասանում էր «Սասունցի Դավիթ» էպոսից առանձին գլուխներ։ Ուսումնատենչ պատանին ավարտում է եռամյա դպրոցը և տարվում ընթերցանությամբ։ Ուսումնասիրում է գրականություն, պատմություն, մաթեմատիկա։
Դդմաշենի դպրոցում ուսմասվար աշխատած տարիներին, յոթերորդ դասարանի մաթեմատիկայի գրավոր քննության ծրարը բացելիս, ասում են բանավոր, մտքում լուծել էր բոլոր եղած խնդիրներն ու պատասխանները, գրառել թղթի վրա։ Նույն առարկայի ուսուցիչը ժամերով տքնել է խնդրի լուծումը գտնելու համար։
Սովորել էր Երևանի երկամյա կուսդպրոցում։ Ավարտելուց հետո նշանակվել է Սևանի շրջկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի