Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսում է ու պարտավորեցնում է իրեն լսել, ինքնասիրահարված է»։ Շատ էր լսում մարդկանց, առանձնապես՝ սաներին։ Գուցե դա էր պատճառը, որ նրա խոսքը կարճ էր ու նպատակային։

Հ.Գ. 1997-ի ապրիլի 14-ին, երկուշաբթի օրը, երեկոյան ժաը 17-ին, Ազգային օպերայի թատրոնում նշվում էր ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Երեկոն դեռ չսկսված, լսվեց հաղորդավարի անակնկալ հայտարարությունը...— Հանդիսականներից մեկն ընկավ... աթոռի վրա։

Այդ օրը, աթոռին նստած, կայծակնանար շառաչող կաղնու ծառի պես, աթոռին փռվեց վաստակավոր ուսուցիչ, 85-ամյա Վաղարշակ Հակոբյանը։ Դահլիճից դուրս բերվեց հանգուցյալի դին... Երեկոն չխաթարվեց, համերգն սկսվեց...


ՍԱՐԳԻՍ ՇԱՐԲԱԹԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավարտել է Դդմաշենի միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանը։ 1949-ին ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը։ 1951-ին զորակոչվել է։ Ծառայությունից վերադառնալով, երիտասարդ սպան շարունակել է ուսումը և գերազանցության դիպլոմով ավարտել ուսումնարանը։ Աշխատել է հանրապետության երկրաբանական արշավախմբերում որպես գեոդեզիստ, այնուհետև՝ ավագ ինժեներ։ Մասնակցել է մայրաքաղաքի Սայաթ-Նովա, Խանջյան փողոցների վերակառուցման և ջրատարների ինժեներական ներգետնյա կառույցների անցկացմանը։ 1963–68թթ. դասավանդել է հիդրոմելիորատիվ տեխնիկումում։ Համատեղությամբ աշխատել է պոլիտեխնիկական ինստիտուտում որպես դասախոս։ 1975-ից առ այսօր հիդրոմելիորատիվ տեխնիկումի տնօրենն է։ Վաստակավոր ինժեներ է։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Պետք էր տիրապետել ռուսերենին՝ սովորեց։ Ծրագրել էր բարձրագույն կրթություն ստանալ Մոսկվայում, հաղթահարեց նյութական դժվարությունները, դիմացավ՝ հանուն նպատակի կատարման։ Գիտեր քչով բավարարվել, իսկ քիչը իր դժվար վաստակն էր։ Շիվ էր, բայց կաղնու շիվ։ Մեծացավ, ամրացավ ու դարձավ Դդամաշենի անմահության այգու կաղնիներից մեկը։