Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես, բա ես ո՞վ եմ...»։ Անծանոթը ձեռք ու ոտք է ընկնում, աղաչում է, որ ների։

- Եթե դու իմ անունով ուրիշներին ուզում ես թալանել, լավ չես անում, ես թալանչի չեմ եղել,— ասում է Բեգոն։ Անծանոթը ամոթահար հեռանում է։

ԴԺՎԱՐ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔ

Հեշտ չէ ապրել սեփական հոգսերով։ Բահն ուսած մտնել այգի, ծառեր ջրել, էտել, բուժել ու աշնանը բերքը հավաքել սեփական մառանում։ Իսկ եթե մեկն ու մեկը վշտացնում է, կա ուրիշի հոգսերով ապրող մարդը։ Դիմում ես նրան ու քո փոխարեն անշահախնդիր պայքարում է քո իրավունքների համար։ Հեշտ է ասել՝ ապրում է ուրիշի հոգսերով։ Հաճախ այդ ուրիշի համար կուրծքդ դեմ ես անում անարժան մարդու գնդակին։ Ի՞նչ կպատահեր հասարակությանը, եթե չլնեին նրա արթուն պահապանները։ Դդմաշենցիները իրավունք ունեն հպարտանալ, որ իրենց բազմաթիվ համագյուղացիները քաջաբար կանգնեցին հասարակական կարգի պահապանների շարքերում։ Շուտով կլրանա նրանցից մեկի 41 թոռ ու ծոռի պապիկ, ներքին գործերի ոստիկանության փոխգնդապետ Մնացական Հակոբի Հովհաննիսյանի կյանքի 9-րդ տասնամյակը։ Զավակները պարծանքով ասում են. «Մեր հայրը Մնացականն էր»։ Այո, նա ապրում է նաև շատերի հոգիներում, ում համար կռիվ է տվել ու պաշտպան կանգնել, որ վերականգնվի արդարությունը ու չխաթարվի հոգին։ Մնացականը յոթ տարեկան էր, զրկվեց ծնողներից։ Ապրեց հորեղբոր՝ Արշակի բազմանդամ ընտանիքում։ Գրել-կարդալ սովորեց մեծահամբավ ուսուցչուհի Լիզա Առուշանյանի մոտ։ Տարիներ անց, 1930-ին, համագյուղացիներ Անդրանիկ Հայրապետյանի և Աբել Խաչատրյանի հետ ծառայել է Լենինականում, ապա՝ Թբիլիսիում։ Ավագի կոչումով զորացրվել է։ Աշխատել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ՆԳ բաժնի պետի քարեական երեք տարի անց դառնում է Լենինյան շրջանի ոստիկանական բաժանմունքի պետի քաղաքական գծով տեղակալ և կուսակցական կազմակերպության քարտուղար։ Բազմամյա անբասիր աշխատանքի համար պարգևատրվում է «Կարմիր աստղի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և բազմաթիվ մեդալներով ու գովասանագրերով։