Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատողներ Բալաբեկ Գրիգորյանը, Գալուստ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Ավետիս Հակոբյանը։

Դպրոցի սաներից են իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահեն Պետրոսյանը, գիտության թեկնածուներ Աբել Շիրինյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկունի Հարությունյանը, վաստակավոր ուսուցիչներ Վաղարշակ Հակոբյանը, Եպրաքսյա Սերգոյանը, Արարատ Մովսիսյանը, վաստակավոր ինժեներ Սարգիս Հակոբյանը, վաստակավոր շինարար Անուշավան Մինասյանը և ուրիշներ։

1990 թվականի մայիսի 31-ին «Սևան» շրջանային թերթում լույս տեսավ Ա. Գրիգորյանի «... Իսկ ուսուցիչները մնացին նույն դասարանում» հոդվածը։ Նպատակահարմար գտանք զետեղել որոշ կրճատումով.

«Մայիսի 25-ի միջօրեի պահը այլ խորհուրդ ուներ Դդմաշենում։ Միալար տեղացող անձրևի խշշոցին միաձուլվեցին դպրոցական զանգի ղողանջները։ 50 ղողանջ, 50 տարիների արձագանքը միատեղվեց «վերջին զանգի» արարողության մեջ, որն ավետեց նաև կրթօջախի հիմնադրման 50 տարին։

50 տարի առաջ այդ զանգը առաջին անգամ հնչեց միջնակարգ դպրոցի առաջին շրջանավարտների համար։

Եղեգնի պես հեզանազ պարում են աղջիկները։ Կարկաչում է երգը։

Պատուհանների վրա լուռ արտասվում է գարնանային՝ անձրևը։ Ներսում շատ ջերմ սրտեր հուզմունք էին ապրում։ 29 ծաղիկների՝ հասունացած մի նոր փունջ էին տալիս աշխարհին։ Առաջին դասարանցիները ծաղիկներ նվիրեցին շրջանավարտներին, փոխարենը՝ գրքեր ստացան։ Դպրոցի 50-րդ շրջանավարտները փոխադրվեցին կյանքի դպրոց, իսկ ուսուցիչները մնացին նույն դասարանում»։

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

1. Մարկոսյան Ռաֆիկ 1934-1938 ուստարիներ

2. Մուշեղյան Հայկազ 1938-1939 ուստարի

3. Մկրտչյան Ռաֆիկ 1939-1940 ուստարիներ

4. Սարգսյան Արտավազդ 1941-1948 ուստարիներ

5. Անտոնյան Սուրեն 1949-1952 ուստարիներ

6. Գևորգյան Պատվական 1952-1959 ուստարիներ

7. Մովսիսյան Արարատ 1959-1970 ուստարիներ

8. Ավետիսյան Նիկոլայ 1970-1974 ուստարիներ

9. Սերգոյան Վանիկ 1974-1988 ուստարիներ

10. Գալստյան Սեդրակ 1988-ից մինչև այսօր