Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծաղկաձոր ես կոչվում, ղու նոր Հայաստան,
Ունես դու անատաոներ շատ ու զանազան,
Սարերդ բուսնում է վարդեր ու շուշան,
Վարդ, ծաղիկ ե նունուֆար, հայրենիք։

Քաջբերունի դաշտից դու էլ չես պակաս,
Եղանակդ քաղցր, օդդ անվնաս,
Սևանին եմ, կասեմ դրախտից մեկ մաս,
Քիչ կճարվի քեզ նմանը հայրենիք։

ժլատ վաճառական ու չար իշխանից
Ձեռնբաց, պարզամիտ դերձակը լավ է,
Կրոնամոլ, անմիտ սև վանականից
Տիվ գիշեր աշխատող ռամիկը լավ է։

Լուսավորը իմաստության արև,
Կդառնա մարդկության պարգև,
Նենգավոր թշնամու առջև
Պարզամիտ անխելքը ւավ է։

Սևան, գործ չունես դու փայլուն զարդից,
Ի՞նչ պիտի գոհանաս անօգուտ վարդից,
Ծույլ, անաշխատ տդամարդից
Անդադար աշխատող աղջիկը լավ է։

Որդին պիտի ցավի ծնողի համար,
Ամեն ծնող արու զավակ չի բերի,
Աշնանը պատրաստիր ձմռան պաշար,
Ամեն գարուն լավ եղանակ չի բերի։

Ամուր պահիր, չմոռանաս ապրուստդ,
Զգուշացիր, շուտով գտիր պահուստդ,
Դու քո անձի համար հագիր հագուստդ,
Ամեն անգամ ուղտը դիպակ չի բերի։

Անուս եմ, չգիտեք աշուղ Սևանուն,
Ոչ լավ ապրուստ ունեմ, ոչ էլ լավ անուն,
Գույնը երկու տեսակ լրաբեր թռչուն (կաչաղակ)
Ամեն անգամ բարի նամակ չի բերի։