Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԻԿՈԼԱՅԻ

(1903-1975)

Տարրական կրթություն էր ստացել, բայց ուներ բնատուր աշխատասիրություն։ Գյուղի կոլեկտիվ տնտեսության հիմնադիրներից էր։ Երբ աշխատանքի կամ աշխատասիրության մասին խոսք է բացվում, համագյուղացիները մեծ երախտագիտությամբ հիշում են Արամայիս Պետրոսյանին, մարդ, որ աշխատանքից չէր հոգնում։ Երկար տարիներ աշխատեց անասնապահական ֆերմայի վարիչ, դաշտավարական բրիգադի բրիգադավար, կոլտնտեսության նախագահ։ Պատերազմի առաջին օրերին մեկնել է ծառայության, կռվել ռազմաճակատում, ծանր վերքերով վերադարձել է հայրենի գյուղ և անցել խաղաղ աշխատանքի։ Գործին նվիրված մարդ էր, բարեխիղճ, պատերազմի և աշխատանքի վետերան։ Զավակները, թոռներն ու ծոռները, որոնց թիվը հինգ տասնյակից ավելի են, վառ են պահում իրենց ծնողի հիշատակը։

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԸ

(1930-1992)

Բարյացակամ ու սրտացավ մարդ էր Սերյոժա Գարուշի Արմենակյանը։ Փորձառու հողագետ էր, երկրագործ, շինարար, միշտ հավատարիմ մնաց հայրենի հողին ու ջրին։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել էր Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը։ Աշխատեց Նոյեմբերյանի, Տավուշի, Աշոցքի շրջաններում։ Գծեց գյուղի հողատարածքների քարտեզները։ Հարուստ գիտելիքներ ձեռք բերած, աշխատանքի մեջ հմտացած վերադարձավ Երևան, աշխատանքի նշանակվեց Հրազդանի միջշրջանային գյուղվարչությունում։

1960թ. հունվարից տեղափոխվեց Սևան որպես ավագ հողաշինարար, ինժեներ-հողաշինարար, աշխատեց շրջանային գյուղվարչությունում։ Հողի սեփականաշնորհման սկզբից մեծ եռանդով նվիրվեց այդ գործին, բայց չհասցրեց ավարտել։ Անժամանակ կտրվեց բարի մարդու կյանքի թելը։

ԾՈՎՆ ԱՆՑԱԾ ՄԱՐԴԸ

Հայր ու որդի Մարուք և Վանուշ Վարդանյանները մասնակցեցին Հայրենական Մեծ պատերազմին։ Վանուշը զոհվեց 1942-ին։ Մարուքը