Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բուզանդարան պատմութիւնք» վերնագիրը հասկանում է իբրև «Պատմական մատենադարան Փ. Բուզանդի», և կարծում է, թե Բուզանդը գրած է Եղել ուրիշ ազգերի պատմություններ, որոնք կազմել են նրա այժմ կորած Ա և Բ դպրությունները, հաջորդ չորս դպրությունները (Գ—Ջ), որ հայոց պատմության են վերաբերում, թարգմանված են հունարենից հայերեն հինգերորդ դարի առաջին կիսում:

Գուտշմիդը (Glaubwurdigkeit) Ագաթանգեղոսից հետո հիշում է[1] Փավստոս Բուզանդին և կոչում է նրան առաջին իսկական պատմագիր, որ չորրորդ դարում հունարեն գրել է հայոց պատմություն, որի հայերեն թարգմանությունը պահպանվել է: Նա ամենակարևոր աղբյուրներից մեկն է այն ժամանակի պատմության, բայց զգուշությամբ պետք է օգտագործվի նրա չափազանցությունների և մոլեռանդ կուսակցականության պատճառով, որ նա հանդես է բերում՝ իբրև հոգևորականության կողմնակից՝ թագավորության դեմ: Բայց սրանից ավելի՝ հայ թարգմանության ծանր, կոպիտ, «ոչ դասական» ոճը պատճառ եղավ, որ այս ամենահին պատմագիրը հայ գրականագետների կողմից մինչև այսօր անարդարացի կերպով արհամարհված է:

Ք. Պատկանյանը կարծում է («Ванские надписи», ըստ Ե. Մ .-ի), թե Փավստոսի Պատմությունը հայերեն է թարգմանված ասորերենից, հիմնվելով այն բանի վրա, որ Պատմության մեջ Հայաստանը կոչված է Թորգոմական աշխարճ, իսկ ըստ Կիպերտի վկայության՝ հնագույն ժամանակներում սեմական ազգերն էին այս անունով կոչում մեր աշխարճը: «Библиографический очерк Армянской исторической литературы» աշխատության (1879) առաջաբանում նա անցողակի խոսում է և Փավստոս Բուզանդի մասին, համարում է նրան չորրորդ դարում ապրած, նա ժողովրդական պատմիչ է, պահպանել է ժողովրդական ավանդությունների արձագանքները՝ սրանց հատուկ չափազանցություններով ու պատմական սխալներով: Երկու հիմնական պատմվածք կազմում են նրա բովանդակությունը՝ ս. Ներսեսի կենսագրությունը և Արշակ ու Պապ թագավորների վարած պատերազմները Շապուհի դեմ: Հեղինակը այս երկու նյութերը ճարտարորեն հյուսել է իրար: Հինգերորդ դպրության մեջ զրույցի ձևով պատմել է Արշակ թագավորի Երեսնամյա պատերազմները Շապուճի հետ, որտեղ նկարագրվում են Մամիկոնյան տան սպարապետների քաջագործությունները: Իսկ Փավստոսի Պատմության իր ճրատարակության առաջաբանում նա Փավստոսին կոչում է «անհամեմատն ի պատմագիրս մեր և քան զբաղումս արդարախօսն Փաւստոս»:

Ա. Մ. Գարագաշյանը («Քննական պատմություն Հայոց», 1880, Բ տպ., 1895) Բուզանդ պատմագրին համարում է ծաղկած Տրդատի անմիջական հաջորդների ժամանակակից, այսինքն՝ Խոսրով Կոտակից մինչև Հայոց թա—

  1. Ueber die Glaubwurdigkeit der Armenischen Geschichte des Moses von Khoren, Leipzig» 1876.