Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մամիկոնյանն սպանեց Պարսից թագավորի ախոռի պետին։ Կամ ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը, ավետարանի վրա երգվելով, ուխտեց Պարսից թագավորին և ապա երգումը դրժելով, նրանից փախավ, և թե ինշպե՞ս այս պատճառով Շապուհը կոտորեց - աստծու սպասավորներից յոթանասուն հոգու։

Ժէ. Թե ինշպե՞ս Պարսից Շապուհ թագավորը հալածանքներ հարուցեց քրիստոնեական հավատի դեմ։

ԺԸ. Վարդանի մահը Արշակ թագավորից իր Վասակ եղբոր նենգությամբ։

ԺԹ. Թե ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը անմտաբար, հանդգնությամբ, անխտիր կոտորում էր նախարարներին։

Ի. Թե ինչպե՛ս պատերազմը սաստկացավ Հունաց և Պարսից միջև, և ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը օգնում է Պարսից թագավորին և սրածում Հունաց զորքերը, և թե ինչպե՛ս Անդոկ Սյունու դավաճանությամբ Արշակը փախուստ տվեց Պարսից Շապուհ թագավորից։

ԻԱ. Թե ինչպե՛ս պատերազմ ծագեց Պարսից Շապուհ թագավորի և Հայոց Արշակ թագավորի միջև, և թե ինչպե՞ս հաղթեց Հայոց Արշակ թագավորը։

ԻԲ. Թե ինչպե՛ս սրանից հետո Հայոց աշխարհում երեք տեղ ճակատամարտ տեղի ունեցավ նույն ամսում, նույն օրը և նույն ժամին Պարսից զորավարների հետ, և երերումն էլ հաղթություն տարան հայերը։

ԻԳ. Մերուժան Արծրունու մասին, որ Հայոց Արշակ թագավորի դեմ ապստամբվելով Պարսից թագավորի կողմն անցավ ու ավելի ևս գրգռում էր պատերազմները, ինչպե՛ս նա աստծուն ուրացավ և այնուհետև Հայոց աշխարհի խանգարիչն եղավ մինչև վերջ։

ԻԴ. Մերուժանի մասին, թե ինչպե՛ս ապստամբվելով՝ Շապուհ թագավորին գրգռում էր և հաճախակի պատերազմներ էր անում, թե ինչպե՛ս նա Պարսից Շապուհ թագավորին առաջնորդ դառնալով՝ ասպատակ զորք է բերում Հայոց աշխարհը, գերի է տանում Արշակունի թագավորների ոսկորները, և ինչպես Հայոց Վասակ զորավարը թշնամիներին հաղթեց ու գերիներին նրանցից ետ խլեց։

ԻԵ. Թե ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը արշավեց Պարսից աշխարհը, Ատրպատականն ավերեց, քարուքանդ արեց և գերեց Շապուհ թագավորի բանակը Թավրիզում։

ԻԶ. Վին պարսկի և չորս հարյուր հազար (զորքի) մասին, որ եկել էին պատերազմի ու Հայոց զորքերից պարտություն կրեցին։

Իէ. Պարսից Անդիկան զորավարի մասին, որ քառասուն բյուրով եկավ Հայաստան աշխարհն ավերելու, և թե ինչպե՛ս նրա դեմ դուրս եկավ Վասակ սպարապետը տասներկու բյուր հայկական զորքով ու կոտորեց Պարսիկ զորքերը իրենց զորավարի հետ միասին։

ԻԸ. Հազարավուխտի մասին, որ Պարսից նախարարներից մեկն էր, որին Շապուհ թագավորն ուղարկեց ութսուն բյուրով՝ Հայոց աշխարհը