Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵԿԵԼ

Դիփ սարքեցի, մա՛մի ջան. արա, մտի՛կ, ի՞նչն է պակաս։

ՕՍԿԱՆ

Գնա՛, լավ է, դե՛դիտ օտկե Էնդի։

Կեկելր դուրս է գնում ձախ դոնից:

ՏեՍԻԼ ԺԳ

ՕՍԿՍԱՆ, մենակ:

Տո՛, էս հալիլեն վուր չըլի, ի՞նչ անի ախրըկիրքը. է՜, ուրիշ բան կու մոզոնին։ Ամա իջարեն գլխես չէ դուս գնում, չէ՛. քանի շատ իմ փիքր անում, էնղադա դադի՜մը շատանում Է... Ասում Էի' Էրկու հարուր թուման կու դադի՜մ։ Էրկու հարուրն ի՛նչ է. բաբաթ֊բարաթ բանիր է պտուտ գալի մտկումս: Մեկ էս վուր' հաու թրեաթրի համա ի՞նչ հա րկավուր է, վուր առչիվը վաթսուն հոքի նեմենցու մուզիկանտնիր ըլին նստած ու տիրու-տուրու՛, տիրու-տուրու բանիր ըլին ածում. ուփրո լավ չի վուր մե էրկու դաստա դուդուկչիք ըլին նստած Էնդի ու լա՛վ սահարի, ռաստ, հեյդարի, նաղմ, մավարան, մուխամբագ ըլին ածու՜մ. Էս ու՛փրո կու դուր գա խալխին, համ Էլ չուրս ջեր էժան կու նստի։ Մեկ էլ էս' վուր դիփ սորված տղերք չմո՛դ անիմ խաղալու համա, բազազխանի տղերքը նրանցմեն պա՛կաս կու խաղա՜ն։ Մե գա էն ճարտարովը։ (Նայում է ծոցի ժամացույին:) Հորես ութը կու թամամի։ Ինչի՞ ուշացավ հեր օխնածը։ Ա'յ, իմ խարջ տղա. բլբուլ է, բլբուլ, դրուստ։ Թե մե է՛րկու հարուր թուման ավելի կունենա՜մ, ձեռնեմես չիմ թողնի, ամա վու՞րդի է էս սահաթիս։ Ա'խ, բաժինք մոգոնող, Սաթաելի չանգերով պատռտվիս։

Կեկեյր ներս է մտնում խորքի դռնից:

ՏեՍԻԼ ԺԴ

ՕՍԿԱՆ, ԿԵԿԵԼ

ԿԵԿԵԼ

Մա՛մի ջան, մե ինչոր տղա է հարցնում քիզ. ասում է՝ Արութին ճարտարովն իմ, կ'ոսե։

ՕՍԿԱՆ, ուրախ:

Ա'սա գա, ասա գա, 'ես էլ նրան իմ մնում: