Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՈԻԹԻՆ, առանձին:

Գժվիլ է՞: (Օսկանին:) Հանաք իս անո՞ւմ, Օ՛սկան Պետրովիչ:

ՕՍԿԱՆ

Հանաք կի չէ, դուրթ իմ ասում, քո՛ւ արիվը. քունը սուտ չգիդենաս, իմ արիվըն իմ ասում։

ԱՐՈՒԹԻՆ, վեր է թռչում տեզիցն ու առանձին: Վա՛յ մե, խիլքեն էլիլ է։

ՕՍԿԱՆ

Վա՛հ ի՞նչ արմնում։ Չի՞ս գիդի, վուր ամեն բանումը փուղ կու դադվի՜, օղունդ մարթ ճա՛մփեն գիդենա։

ԱՐՈՒԹԻՆ,առանձին:

Քու դուշմանը. ա՛փսուս Օոկան Պետրովիչ: Ամա ի՛նչ ախչիկ ունե՜,՚ես նրա հոքուն մեռնիմ։ (Նստելով, Օսկանին:)^ Հալբաթտա ամեն բանումը փուղ կա, ամա մեբաշ էնդու վրա արմըցա, վուր ուրոր գնացի՝ հա՛ու տրեատր, հա՛ու տրեատր, գլո՛ւխս գնաց, Էլի՜. էլ օչով վունց բան ունե, վունց գուրձ։ Բա՛ս իստակ մտկումդ դրիլ իս, վուր իջարով կալնի՞ս։

ՕՍԿԱՆ

Իստա՛կ. ու էն իմ հարցնում՝ խերի բան է՞, թե չէ։ ԱՐՈՒԹԻՆ. առանձին:

Խի՛ղճ մարթ. ա՛րի կ՝ոսիմ, թե խերի բան է, տեսնիմ, իժում ի՞նչ կ՚ոսե։ (Օսկանին:) Վա՜հ, խերի բան վուր չըլի, ո՞ւր կու մոգոնեիր։

ՕՍԿԱՆ, առանձին:

Մտի՛կ թե վո՛ւրդի է միտկը հասնում։ (Արութինին:) ՚Ես էլ էտ իմ ասում. ամա ի՞նչ իս կարծում, միր բազազխանի տղերքը վուր ուզենան, չի՞ն կանա հաու թրեաթրը խաղա՞։

ԱՐԹՈՒՐԻՆ. առանձին զարմանք է արտահայտում:

Վա՜հ, բաս ի՞նչացու է միր բազազխանեն, միր Լա՛զրովի շկոլեն էլ էն է, էլի՜… Այ՝ Բանբակինց Պետոն, Մահուդինց Ստեպկոտ, Չիթումնից Դարչոն, Կանկոինց Միխոն. հիմիկվա խաղացուղներու վրա պակաս չին խազա՜ա:

Առանձին դեմքը ծամածռում է