Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին հատոր

Պիեսներ
Վարիանտներ

Երկրորդ հատոր

Պիեսներ

Երրորդ հատոր

Պիեսներ
Թարգմանություններ
Արձակ գործեր
Վարիանտներ

Չորրորդ հատոր

Նամակներ
Փաստաթղթեր և այլն


Նյութի ամբողջական ընդգրկումից բացի, ներկա հրատարակության մի կարևոր սկզբունքն էլ ժամանակագրական կարգի խիստ պահպանումն է:

Ներկա գիտական հրատարակության նպատակն է տալ դրամատուրգի երկերի վերջնականապես ստուգված տեքստը: Որպես հիմնական տեքստ ընդունված են հեղինակի կենդսւնության օրոք լույս տեսած պիեսների վերջին հրատարակությունները, ավելի ստույգ՝ Սունդուկյանի արխիվում պահպանված վերջին հտարակությանների այն օրինակները, որոնք հեղինակի կողմից ստուգվել են, կրկին անգամ խմբագրվել, պատրաստվել նոր հրատարակության համար: Այդ օրինակները, ձեռագրեի բացակայության պայմաններում, ստացել են հեղինակային ձեռագրի նշանակություն: Բացառություն է կազմում «Պեպոն», որի վերջին անգամ խմբագրված օրինակը Սունդուկյանի արխիվում, դժբախտաբար, չի պահպանվել: Իսկ այն գործերի համար, որ հեղինակը առանձին գրքերով լույս չի ընծայել, որպես տեքստային հիմք ծառայել են ձեռագրերը, եթե պահպանվել են, իսկ եթե ոչ՝ պարբերական մամուլը, որտեղ նրանք առաջին անգամ լույս են տեսել: Ուղղված են զանազան հրատարակություններում տեղ գտած սխալները: Այսպես օրինակ՝ հեղինակի կողմից չտպված, բայց հետագայում Սունդուկյանով զբաղվող գրականագետների կողմից հրապարակված վարիանտների տեքստը, հատկապես «Խաթաբալայի» առաջին վարիանտի տեքստը, հիմնական վերականգնման կարիք ունեցավ. լրացվեցին բաց թողնված մի շարք արտահայտություններ, մեկ և կես էջի չափ բացթողում, ճշտվեցին սխալ կարդացված բառեր և դարձվածքներ, ինչպես և ուղղվեց գործող անձերի անունների սխալ ընթերցումը. օրինակ՝ ոչ թե Մախլասուլի, այլ՝ Մախլասով. ոչ թե Օյինբաշով, այլ' Օյինբազով և այլն: Ոչ պակաս չափով նույն կարգի աշխատանք է կատարված նաև «Մախլասի» հետ:

Տեքստը պատրաստելիս պահպանվել է հեղինակի կետադրությունը և շեշտադրությունը, առանց որևէ փոփոխության: Պահպանված են նաև Սունդուկյանի համար բնորոշ մի շարք բառային, կետադրական և շեշտադրական բազմաձևությունները:

Հեղինակի բոլոր տողատակի ծանոթությունները պահպանվել են նույնությամբ, բացի նրանցից, որոնք ուղղագրական կամ բեմական ցուցումների բնույթ