Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԵԼՔՈ

Չէ′, չէ′, չէ′... հարկավուր չէ. էտ քու բանն է... Ինչ ասիր ու լսեցի, էն էլ հերիք է... Խոսկը էոտի քու սերի վրա ու իմ սերի վրա է գալի••• *Ես քեզ իմ սիրում, դուն ուրիշին, դուն քու սիրով իս Հափշտակված, ’ես իմ սիրով... Ի՞նչ պիտի անիմ. ինչ կանամ կատարի մարթավարի, մարթուն արժանի... Հա′մեցեք, ի′նչ ձեոնեմես լավութին է գալի, իմ սուրփ պարտկն է, թե ղուրթ սիրում իմ քիզ, վունչիչ չխնահիմ քիզ... Ա՛սա' ի՛նչ գ'ուզի′ս, ի՞նչ կա իմ ձեռին... (Նատոն դժվարանում է պատասխանել:) քու ազաւոութինը՞... քու կատարյալ ազատութինը՞,

ՆԱՏՈ, ոտի կանգնելով, — վերարկուն վայր է ընկնում նստարանի

վրա,— և հուգված

:

Հա′, իմ ազատութինը... Սիրում ըլիմ ՛ես օմքնու, թե չէ,էտ դիփ մեկ է. ասինք՝ օչովի էլ չիմ սիրում, ՛ես իմ ազատութինն իմ ուզում, իմ կատարյալ ազատութինը... Ազատութին կամ մա′հ... էրկուսեն մեկը, վուրնոր կամենաս, ’ես պատրաստիմ,

ՄԵԼՔՈ նույնպես ոտի է կանգնում և գուրգուրանքով:

Նա′տո ջան, Նա′տո ջան, հա′նգստացի, հա′նգստացի. արիվդ սիրիս, հա′նգստացի... ’Ես էտենց փիս մարթ չիմ, վուր քու մահն ուզենամ, աստուձ իմ արասցե... էն լավ է, Նատո ջան, ջեր ’ես մեռնիմ, կանց քու մահը տեսնիմ... ՛Ես քու ազատութինը, քու կատարյալ ազատութինը բերիմ, քի տամ, պատվական խոսկ իմ տալի քիզ. հիշտ ճամփա գթա... (Նատոյի դեմքը հետգհետե պարգվուք է:)Ինչրու չբերիմ, չիմ էհա... (Նատոն, հրճված, կամենում ե համբուրել Մ՚ելքոյի ձեռը, որ նա խլում է:) Չէ′, չէ′, իմ պարտկն է... (Նատոն համ¬ բուրում է նրա թևը) Դուն արխային կաց... Կաշեմես դուս գու քամ ու քու ազատութինը գլուխ կու բերիմ։

ՆԱՏՈ, առնելով Մելքոյի ձեռը և հետզհետե ցնծալով

:

Սրտանց շնորհակալ իմ... (թոգնում է ձեռը:) Ի′նչ գու քա գլուխս, ի′նչ կու’լի իմ վիրչ, էտ ’ես չիմ գիդի. ամա մե բան հաստատ գիդիմ, իմանում իմ ու հասկանում, վուր քու շնորհած ազատութենով դուն ինձ հավիտյան բախտավուրեցրիր ու էս լավութինը մե նմուտ էլ մտես չի ննգնի, քանի կենթանի իմ... Օ՜հ, իմ օրումն էլ էսենց ուրախ ու բախտավուր չիմ էլի... Հենց գիդիմ վուտիս վրա չիմ կանգնած, ’երգնքումն իմ թռչում ։ 100