Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԿԱՐԱԳՐՈԻԹՅՈԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ

ՄԵԼՔՈ, 40 տարեկան վայելչակազմ մարդ։ Եվրոպական ընտիր հագուստ։ Գլխարկը՝ սև ցիլինդր: Սկզբում: շազանակազույն ձեռնոցներով է, իսկ հետո բոլորովին առանց ձեռնոցների։

ՆԱՏՈ, 20 տարեկան։ Ամենազեզեցիկ, մատաղահաս և բարձրահասակ կին. քնքուշ և նազելի անձնավորություն, եվրոպական շքեղ հագուստով։

ԳԱՅԻԱՆԵ։ 50 տարեկան։ Բոլորովին վրացնակ մուգ հագուստով, գլուխը վրացնակ ծածկած։

ՇԱՔԱՐՈ, 96 տարեկան։ Սպիտակ մազերով, բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ, տեղական հագուստով։ Սպիտակ շապիկ, որի կուրծքը սև ղայթանով բոլորած. մուգ կապույտ նաշուրից ղոշերավոր արխալուխ. սև մահուդից կարա և լայն շալվար. խարազի սև լափչիններ, շագանակագույն մորթե մեծ գդակ. կապույտ զանավուզե գոտի։ Գործ է ածում կապույտ չթե թաշկինակ։ Գլուխը բարձր, քայլը հաստատ, շարժվածքը և խոսակցությունը աշխույժ: Խոսում է մեծ համոզմունքով, շեշտերով և ընդհատելով երբեմն պարբերությունները։ մինչև անգամ առանձին բառերը։ Միշտ գլխարկով է:

ԳԱՍՊԱՐ , 38 տարեկան։ Եվրոպական մաքուր հագուստ։ Գլխարկը՝ սև ցածր շլյապա։

ԷՓԵՄԻԱ, 26 տարեկան։ Գեղեցիկ կին, եվրոպական ընտիր հագուստով։

ՏԻԳՐԱՆ, 25 տարեկան։ Բարձրահասակ, գեղեցիկ երիտասարդ։ Եվրոպական մաքուր և վայելուչ հագուստ։ Գլխարկր՝ սև ցածր շլյապա։ Դեմքով, տեսքով, հագուստով և շարժվածքով շատ գրավիչ է։

ԱՂԱԽԻՆ, 50 տարեկան։ Տեղական հագուստ։

ԾԱՌԱ, 20 — 23 տարեկան։ Չերքեզի գեղեցիկ հագուստ, արծաթե քամար