Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես անել, երբ վեց թերթ փոստի թղթի համար երեք շահի են վերցնում։

Մայրիկ ջան, ճիշտ է, ես այստեղ փող ծախսելու համար չեմ եկել, բայց իմ մասին էլ իմացեք։ Այս ամսի 24-ին, երեքշաբթի օրը մեզ համալսարան ընդունեցին և պետական ճաշն էլ վայելեցինք։ Թեև ընդունեցին, բայց սեպտեմբերի 15-ին քննության պիտի ենթարկեն³ բոլոր այն առարկաներից, որ անցել ենք գիմնազիայում և հույս ունեմ, որ Ձեր աղոթքով երես պարզ դուրս գամ: Բացի դրանից, ես եթե իմանայի, որ համալսարանում իմ փողի կարիքը կզդացվեր և այսպես դժվար կլիներ ապրելը, ամենևին էլ չէի գա, բայց քանի որ այսպիսի գործ հանձն առա, ոչ ես պիտի տրտմեմ և, Ձեզ մատաղ, մայրիկ ջան, Դուք ևս մի տրտմեք ինձ համար։ Կյանքն այստեղ նրա համար է ինձ դժվար թվում, որ սովոր չեմ և երբ կվարժվեմ, այլևս վախ չեմ ունենա։ Հիմա էլ նկատում եմ, որ այստեղ մնալը այնքան դժվար չէ, որքան սրանից երեք օր առաջ էր պատկերնում համալսարանը։

Ձեր ցավը տանեմ, մայրիկ ջան, Ձեզ մատաղ, իմ մասին չմտածեք։ Ես կարող եմ պետական դրամը ուզել և որևէ ֆրանսիացու կամ գերմանացու մոտ բնակվեմ, բայց ցանկանում եմ սուղ ձևով ապրել և ճանաչել տալ իմ անձը պետերիս։ Բանի որ ես Ձեզ այդտեղ առանց ինձ թողեցի, ապա իմ խիղճն ինձ թույլ չի տա, որ Կայթմազովի կամ Մելիքովի պես տարեկան վաթսուն թուման ծախսեմ։ Այս մասին նրա մորը բան չասեք։ Մայրիկ ջան, Ձեզ մատաղ, իմ վարմունքի համար մի տրտմեք. ես գիտեմ ու հորս գերեզմանը և իմ խիղճը, միայն թե Դուք աստծուց Ձեզ համար և մեղ համար կյանք խնդրեք։

Մայրիկ ջան, եթե համալսարանի կյանքից կհարցնեք, մեզ մի սենյակ տվեցին, բայց ոչ մեկուսացած, բոլոր ուսանողների սենյակները միասին են, մեկը մյուսի մեջ և դռները չեն փակվում: Ես իմ սեղանի մոտ նստած եմ, մյուս ուսանողները առջևովս քայլում են, զբոսնում։ Դիշերը կարող եմ խալաթով նստել և քոլաջա ու արխալուղ հագնել։ Ննջարանը և ճաշասեղանը բոլոր ուսանողների համար մի դահլիճում է, (ննջարանը առանձին դահլիճում, և ճաշասենյակը առանձին դահլիճում)։ Այստեղ միմիայն ճաշ են տալիս, ընթրիք գոյություն չունի։ Առավոտ յան և երեկոյան տրվում է թեյ, այն էլ ինչպես. մեկ ամսվա համար տվեցին չորս գրվանքա շաքար և քառորդ գրվանքա թեյ։ Թեյնիկներ մենք պետք է դնենք (Ձեր տված թեյի գդալը պետք եկավ)։ Առավոտները