Bob5 Боот^оо ցօե^օցօծ, o3ob do^ooB фссдЬоЛ^ро срл ЗоотЬЛо, ЛоЗ <Նօ0 Uojo^fn bcJ3g gJcoBcpgb, 3g ‘ЭдЭофуспЬоБд. ՅօծօՅ от^ддб jo^pgB оЗоЬсооб ^o^Bo Эспо^дбоБдсл JqJoSoqoooBot6. БдЭЭо o3boBo£g&3o yggcro- Bn հոՅ^օօծ^օօօ Srojooobgob 3co£:>bbgBg2։gB, «ь^бдотдд C?0»^0՞^ boyg^g- С'оот ЭоЭодоспЬдсп.
Պետերբուրգ, 1846 թվի հոկտեմբերի 5-ին
Ամենասիրելի և ամենաթանկագին մայրիկ ջան.
Նախ և առաջ սիրով և ձեռքդ համբուրելով բարևներս եմ ուղարկում Ձեզ, ինչպես նաև իմ սիրելի Հռիփսիմեին և Միքայելին։ Երկրորդ, մայրիկ ջան, թե իմ որպիսությունն եք հարցնում, գոհություն աստծո, լավ եմ։
Բացի դրանից, մայրիկ ջան, իմ մասին ճիշտ է, մանրամասնորեն հաղորդել եմ Ձեզ, սակայն եթե ցանկանում եք, Դավիթ Նիկիտիչն ավելի մանրամասն կտեղեկացնի Ձեզ, և այն էլ գիտեմ, որ նա Ձեզ կասի, թե ճանապարհին շատ եմ քմահաճ եղել։ Իրոք որ, մայրիկ ջան, նախախնամության կողմից մի բախտավորություն էր, թե ինձ և թե ընկերներիս համար, որ այդպիսի մարդ ունեինք ճանապարհին և նման խնամք էր տանում մեր նկատմամբ, ո՞ր հայրը նկարներ, ինչ նա արեց մեզ համար։ Ինչպես ցանկանում էինք, այնպես էլ մեզ շրջագայության էր տանում։ Վերջին պահին, Մոսկվայում, աշակերտներից որը փող չուներ, բոլորին փող տվեց իր գրպանից, որպեսզի ոչ մեկի աչքը ոչ մի բանի վրա չմնա։ Ես ու իմ աստվածը, լավ խնամք տարավ բոլորի նկատմամբ, առավել ևս իմ, թե ճանապարհին և թե այստեղ։ Այստեղ լավ մարդկանց հետ ծանոթացրեց և բոլորի մոտ ինձ գովաբանեց, և ում հետ որ ինձ ծանոթացրեց, այնպես նրանց հանձնարարեց, որ նրանք էլ դրա խոսքով իմ նկատմամբ հոգատար կլինեն։ Մի խոսքով, մայրիկ ջան, Ձեզ հայտնում եմ, որ ինչ որ ինձ պետք էր, Դավիթ Նիկիտիչն ամեն ինչ կատարեց, այնպես որ, մայրիկ ջան, Դուք իմ մասին ամենևին չպետք է մտահոգվեք։ Խնդրում եմ, մայրիկ ջան, որ խոնարհաբար ողջունեք Հակոբ Նիկիտիչին, Մամինկային և Հակոբ Նիկիտիչի տիկնոջը, նույնպես և Դավիթ Նիկիտիչին և իր տիկնոջը։