Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<2. Գ. 2> հօօհօօ 9օ8օ, пЗобдЪо, СРО^?0^?'5» doo ^оЭсо&л, (n»>(oc»)d, спобо сро уздс^^бо 9օ9օյօօ)է>30>.

Պետերրուրգ, 1846 թվի հոկտեմբերի 21-ին, երկուշաբթի Ամենասիրելի և ամենաթանկագին մայրիկ ջան, իմ սիրտ ու միտք,

Ամենասիրելի մայրիկ ջան, Դուք իմ մասին մի մտածեք, գոհություն աստծո, լավ եմ, ոչ ուտելս է պակաս, ոչ խմելս, միայն թե, մայրիկ ջան, շաբաթական մեկ նամակ մի պակասեցնեք։ Դուք գրում եք, որ ես Ձեզ շաբաթական մեկ նամակ գրեմ, իսկ Ձեզանից տաս օրում մեկ անգամ ստանամ։ Ոչ, Ձեզ մատաղ, մայրիկ ջան, շաբաթական մեկ անգամ ես կգրեմ և մեկ անգամ Էլ Դուք ինձ արժանացրեք։ Դիտեմ, մայրիկ ջան, որ Ձեզ համար դժվար է նամակ գրելը, սակայն, ինչ ուզում է լինի, շաբաթական մեկ անգամ գրեք։ Դուք երկու կամ երեք բառ, իսկ մնացածը՝ Միքայելը և Հռիփսիմեն։ Մեկ էլ այն, մայրիկ ջան, որ Դուք Ձեր կողքին մի նստեցնեք և այդ ձևով մեկ առ մեկ գրել մի տվեք։ Այդպիսով, թե Ձեզ կանհանգստացնեն և թե իրենք նամակ գրել չեն սովորի։ Բայց նրանց (Միք<այելին> և Հռիփ<սիմեին>) հրամայեք, ինչ ցանկանում եք, և թող նրանք գրեն, ինչպես իրենց խելքը կկտրի։

Հետո, մայրիկ ջան, գրում եք, թե Միքայելին իր վարպետը շուտ-շուտ թույլ չի տալիս, որ գնա փոստը նամակ ձգելու։ Ինչ կարիք կա, որ նա խանութից բացակայի։ Չէ՞ որ Յագորը (Զորաբովը) մշտապես հաճախում է գիմնազիա. հետևապես Ձեր գրած նամակը ուրբաթ օրը կարող եքնրա հետ ուղարկել և ժամը տասնմեկին, տուն վերադառնալիս թող տանի փոստը և հանձնի։ Իսկ եթե ուրբաթ օրերը նա ժամանակ չի ունենա, երկուշաբթի օրերն ինձ դրեք։ Ուրեմն, իմ կողմից խնդրեք Յադորին, որ այս իմ խնդիրը կատարի, դիտեմ, որ չի անհանգստանա: Եթե նա չկարողանա կատարել` Մոսիկոյին խնդրեք։ Եվ այս էլ իմանաք, մայրիկ ջան, որ եթե իր ժամանակին ինձ նամակ չի գա, շատ կանհանգստանամ։ Ամեն անգամ ութերորդ օրն ինձ նամակ ուղարկեք։ Այստեղ մի ուսանող Սիրիրից շաբաթը երեք նամակ է ստանում, իսկ Դուք մի՞թե մեկ նամակ չեք կարող գրել։ Ձեզանից շաբաթական մեկ նամակ եմ ուզում, ոչ ավելի, ոչ պակաս, կդիմանամ և ես էլ միշտ շաբաթական մեկ նամակ չեմ պակասեցնի։ Կխնդրեմ Հռիփսիմեին, որ ինձ շատ գրի, երեք, թեկուզ չորս թերթի համար փոստում երկու շայի են պահանջում: