Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը աստծո տված խելքիցը զուրկ լինի, նա ինչքան էլ ուսում առնի, ոչինչ չի դաոնալ։ Հիմա տես, դու սիրում ես ուսում առնելը, էդ սերն աստված է գցել քո մեջ. բայց էնպեսները կան, որ ուսման սեր չունին, զոռով ստիպում են նրանց, որ մի բան սովորեն։ Բայց դու ուզում ես, այնպես չէ՞, դու ուզում ես շատ ուսում առնես, շատ բան գիտենաս…

- Երբ որ ասում ես, դեռ էլի շատ բան կա, որ ես չեմ կարդացել, ինչի՞ չկարդամ…

- Շատ լավ, հիմի գնում ենք քաղաք, եթե կուզես, ես քեզ կթողնեմ էնտեղ, որ մտնես ուսումնարան և շատ բան սովորես…

Մեր տերտերը հազարից մեկ անգամ մի ուղիղ բան էր ասել, բայց դուրս է գալիս, որ էդ էլ պատահմամբ է եղել. «Խոսք էր, ասում է, բերանս եկավ, ես էլ ասացի»։ Մեր տերտերը, որ գիտե, թե դժոխքումը քանի հոգի կան, բայց չգիտե, որ Գրիգոր Լուսավորիչն այդ ժամանակ դեռ ծնված չէր, մեր գիտնական հոգևորականների ներկայացուցիչն էր յուր ժամանակին, եթե ոչ շատ, գոնե մի քանի նահանգի վերաբերությամբ, և մի քան վանքերի, որոնց միաբանների բոլոր փիլիսոփայությունը Տաթևացու հատորների մեջն էր ամփոփված։ Այս հանգամանքի վերա կարժե մի փոքր ուշադրություն դարձնել։ Թոզ հնագետն ու պատմաբանը իրենց հետազոտությունն անեն, իսկ նրանք, որոնք կոչված են լույս սփռելու մեր աշխարհի խավար անկյուններում, թող տեսնեն գրքերի ազդեցությունը ժողովրդի մտավոր զարգացման վերա…

Մեր տերտերը և նրա հետ բոլոր փոքրիշատե աչքի ընկնող նշանավոր կամ աննշան աստվածաբաններն ու քարոզիչները ի մանկութենե ձգտում են ունեցել դեպի բարին, դեպի կատարյալը, բայց այդ ձգտումը նրանց տարել է դեպի խավարի խորքը, որովհետև խավար էր նրանց շրջապատ կյանքը։ Այդ բանը հառաջ է գալիս ահա ինչպես.— մեկ երեխայի մեջ ինչ–ինչ պատճառով գոյանում է ձգտումն դեպի գրագիտությունը։ Ստիպում է նա իր ծնողացը, որ նրան տան դեղի տիրացուին կամ տերտերին՝ գիր սովորելու համար։ Ծնողքը կատարում են նրա խնդիրքը, տեսնելով, որ, հիրավի՛, նա շատ սրամիտ է, տան մեջ ինչ որ երգում են, իսկույն սովորում է, հեքիաթ, առակ են ասում, նա կրկնում է և աշղների երգածները. այս հանգամանքն արդեն համարվում է աոանձին ընդունակության հատկանիշ, որովհետև