Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

♦♦♦

Շատ ժամանակ չէ ինչ որ դա եկավ,
Եվ դուք լավ տեսաք, թե ինչե՛ր արավ.
Դըրա երկյուղից ջուրը քար կտրեց,
Քչքըչան առուն լռվեց, պապանձվեց,
Դալար բույսերը սառան, փետացան,
Նախշուն հավքերը թռան հեռացան.
Բայց էլի շատին իր ճանկը ձըգեց,
Բուք֊բորան արավ, բոլորին խեղդեց.
Սիրուն վարդենու թուփը չորցըրեց,
Սոխակի լեզուն տակիցը կտրեց։

♦♦♦

Ո՛վ դու կեղծավոր փարիսեցի ծեր,
Դու ունիս, գիտենք, շողոքորթներ էլ,
Որոնք բորանըդ, թիփիգ չեն տեսնում,
Ոչ բուք-բորյազիգ տակ ցրտահարվում..
Սառցեղեն սրտին ի՜նչ բուք, ի՜նչ բորան
Կարե ներգործել, կամ ի՜նչ ցուրտ, ի՜նչ բան.
Նըրանք սըղղում են ինչպես անզգա
Ձյունով պատանած զոհերիդ վըրա.
Եվ դու, երեսպաշտ, լավ ես որոշում
Հարըստին խեղճից և ջոկ-ջոկ որսում.
Մեկին տալիս ես կճյա վառարան,
Մյուսին և ոչ մի խեցյա կրակարան.
Մեկին՝ թանկագին մազեղեն մուշտակ,
Մյուսին՝ և ոչ մի ցնցոտի մաշկյակ,
Մեկին տալիս ես մի սիրտ սառցեղեն,
Մյուսի թոքերը հանում ես կրծքեն.
Մեկին տալիս ես միջոց զվարճության,
Մյուսին՝ դառն օրեր, օրե՜ր հեծության.