Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ առողջ կմնան, որովհետև երկուսի մեջ էլ պարապմունքի և գործի արդար բաժանություն կլինի։ — Արմենակի դալն ինձ վրա լավ ազդեցություն ոմէեցավ։ Ավագին լի կարելի մեղադրել։ Նա բաժանության մեջ արդարություն է որոնում և ոչ իրավունք։ Մենք ժառանգության իրավունքով ենք պահանջում մեր բաժինը, իսկ նա բնազդաբար այդպիսի իրավունք չի ճանաչում, այլ իբրև եղբայր մեզ պես ապրելու միջոց է պահանջում․ նա իմանում է, որ մենք առանց երկրագործ լինելու էլ կարող ենք ապրել, իսկ ինքը ապրելու ուրիշ միջոց չունիւ Ես կհամոզեմ եղբայրներիս, որ մեր ունեցածի ամբողջ կեսը նրան տանք իսդ մյուս կեսը մենք երեք բաժին անենք։ իավական է մեզ մի երկու սենյակ՝ քնելու համար, մի կտոր այգի և մի կտոր հող, մնացածը աստված ողորմած է։ Արդար բաժանություն անելու ոչ մի հնարավորություն չկա։ Արդար բաժանություն որ լինի, էլ աշխարհումս աղքատ ու հարուստ չեն լինիլ, ամենքն էլ մի տան զավակների պես կլինին։ Ավելի լավ է հաշտվել եղած հանգամանքի հետ։ Թոզ աղքատ լինինք, միայն մենք մեզ համար ինքնուրույն և անկախ լինինք և ապրենք ընկերական համերաշխությամբ և ոչ եղբայրական ւփրով, որ այլևս գոյություն չունի։