Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջվան բարի ծերերը մեռնում են, նրանց տեղն անցնում են խռովարար, գոռոզ և չար մարդիկ։


Այդ չարերի մեջ ամենից չարը լինում է Բել անունով մի ահագին հսկա, մի գազան մարդ։ Մյուսները թեպետ չար են լինում, բայց և շատ վախկոտ ու թուլասիրտ են լինում, բայց Բելը ոչ թե մարդուց, այլ աստվածանից էլ չի վախենում և կարծում է, թե ինքն էլ մի աստված է։ Իրանից վախեցող մարդիկ նրան այդպես էին ասել, նա էլ հավատացել էր, և կարծում էր, թե ինքը եթե ճշմարիտ աստված չէ, անպատճառ աստծու սերունդիցն է։


Մեկ անգամ, երբ որ բոլոր ցեղերի նահապետները հավաքված են լինում, որ իրանց հոգսերի մասին խորհուրդ անեն, այդտեղ են լինում թե՛ մեր պապ Հայկը և թե՛ իմ ասած աժդահա Բելը։ Խոսք խոսքի են գալիս, մեջները ահագին վեճ է բարձրանում, մեկն ասում է՝ այսպես լավ կլինի, մյուսը թե՝ չէ, իմ ասածն է լավը։ Հայկը տեսնում՝ է, որ առաջվա սերն ու համաձայնությունը վերացել է, սրտին ցավ շատ է լինում, վեր է կենում տեղիցը ու դառնալով դեպի խորհրդականները՝ ասում է.


— Հայրեր և եղբայրներ, ինձանից ձեզ խրատ չի հասնիլ, որովհետև ձեզանից շատերը այնպիսի պատկառելի տարիքն տեր են, որ ես նրանց որդու տեղ կհամարվիմ։ Ես ուզում եմ ձեզ ասել միայն, որ թողնեք ձեր վեճերը։ Մենք հիմա մի ուրիշ գործ ունինք կատարելու։ Մեր մաքուր ու անարատ արտերի մեջ վնասակար բույսեր են բսել, պետք է միացած ուժով այդ վնասակար բույսերը քաղհանենք, մի տեղ հավաքենք և կրակ տանք։


Այս խոսքի վրա այնպես են բսում ամենքը, որ կարծես համրանում են, և սկսում են իրար երեսի մտիկ տալ և ավելի նայում են Բելի երեսին, որ սկսել էր սփրթնել։ Այս խոսքով մեր պապը «արտերի մասի» չէր խոսում, այլ մարդկանց «սրտերի»։ Ուզում էր ասել՝ մեր մեջ չար մարդիկ են երևացել, որոնք պղտորում են մեր անարատ սրտերը։ Երկրի խաղաղությունը պահանջում է, որ այդ մարդկանցը պատմենք։ Բելը որ իրան վրա է առնում այս խոսքը, բարկությունս զսպելով՝ սառը կերպով պատասխանում է.


— Ես կարծում եմ, խոտերն այնքան վնաս չեն տալ մեր արտերին, որովհետև իրանց հողի վրա են բուսած՝ երկուսին էլ բավական նյութ կլինի, բայց եկովի մանգաղաթե թռչնիկներ կան, որ չես իմանում՝ որտեղի՞ց են թռել եկել, դրանք փչացնում են մեր ցորենի հասկերը։