Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՜վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ էլ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտեմ, գիտեմ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա մեզ, այդպես բան մի՜ անիլ, ինչ-որ ուզես, քեզ կտա թագավորը...


Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժղովուրդը լսելով գիտնականի բացատրությունը ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե՝ «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց.Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։


— Գիտեմ, գիտեմ ով ես դու, մարդ աստուծո,— ասում է գիտնականը:— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՜ր, մեզ. խնայի՜ր, ի սեր ամենակալին, այդպես բան մի՜ անիլ, ինչ որ ուզենաս, քեզ կտանք։ Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։


Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ և բոլորն էլ ունքը շինելու տեղ աչքն էլ հանեցին—փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։


2


Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չանի։ Այդպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտած ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի