Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերիքնազը մարդի չի գնում։ Ինչի՞ չի գնում, կարո՞ղ ես ասել։ Նրա համար չի գնում, որ Արզումանից ձեռք չի ուզում վերցնել․ ասում է՝ «ուր որ նա կլինի, ես էլ էնտեղ կլինիմ»։ Հենց լավն էլ էն է, որ դու զուր տեղը վատամարդի չդառնաս, հենց քու ձեռքովը վերցնես տաս իրան, թող ուր ուզում է տանի, քան թե պիտի քեզանից թաքուն փախցնի։ Արզումանը հիմի էստեղերանք որ պտտվում է, Հերիքնազի համար է պտտվում, բայց դու էնպես ես կարծում, թե քու կնկա համար է։ Դու քու կնկանը լավ չես ճանաչում, Շամիր, նրա պատիվը չես իմանում, նրա լավությունը չես տեսնում։ Ո՞վ կա մեր գեղումը դրա պես հալալ ծծկեր, դրա պես ամոթով, աբուռով, դրա պես սուրբ սրտի տեր, դրա պես անմեղ, անարատ։

Խաչատուրը չէր նկատում, որ իր խոսքերը մի-մի նետի պես ցցվում էին Շամիրի սրտումը, որովհետև չգիտեր, որ բանը բանից անց է կացել։ Շամիրի լեզուն կապվել էր՝ չէր կարողանում խոսել, մտքումն էր ասում միայն, թե՝ անիրա՛վ, էդ որ գիտեիր, ինչի՞ վաղ չէիր ասում ինձ։ Նրա ոտները թուլացել էին, քիչ էր մնում վայր ընկնի։ Մի կերպ Խաչատուրի հետևից քաշ գալով՝ առաջ գնացին և ի՞նչ տեսնեն հանկարծ․․․ Երկու քույր, մինը կախված, մյուսը նրա ոտների տակ անշնչացած...

Երբ որ Արզումանը հեռացավ, Հերիքնազը զոռով վեր կացավ տեղիցը և սկսեց այս ու այն կողմ թափառել։ Լուսն ու մութը սկսեցին իրարից բաժանվիլ թե չէ՝ Հերիքնազի աչքումը մի բան երևաց, մինչև նրա խելքն այս մասին մի հաշիվ կտար, ահն ու կսկիծը իրար խառնվելով՝ կայծակնահար արին նրան։ Հերիքնազը տեղն ու տեղը վայր ընկավ, այլևս չկարողացավ գգվել իր միակ սիրելի քրոջ սուրբ մարմինը։


Ժ

Շամիրը, անխելք ու անտաշ Շամիրը, երբ որ լուսով տեսավ իր գիշերային եղեռնագործության պատկերը, երբ որ բացվեց նրա մտքի ու խղճի աչքը, երբ տեսավ որ կրկնապատկել է իր չարագործությունը — ինքը մեկին սպանել, բայց այստեղ երկուսն են ընկած,— մի սարսափելի, մի կատաղի գոռում