մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում։
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք, և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք...
1882
Ժրաջան Մեղուն ծաղկալից դաշտում իր մեղրի համար նյութ էր հավաքում։ Արևի տակին շատ աշխատելով նա բեզարեցավ և ծարավեցավ։
Նորանից մոտիկ մի փոքրիկ լիճ կար։ Մոտեցավ լճին, վեր եկավ ափին, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, նոր ուժ ստանա, թռչի տուն գնա։
Հենց որ կռացավ, որ ջուր կում անի, հանկարծ գլորվեց, ընկավ ջրի մեջ։
Նա շատ աշխատեց, որ ցամաք դուրս գա, բայց մի փոքր ալիք նորան ներս քաշեց, ափից հեռացրեց։
Այսպես խեղճ Մեղուն ցամաքից զրկվեց, ջրի երեսին թևերը փռեց և հույսը կտրած, մնաց մեկնված։
Որտեղից որտեղ, օգնության հասավ մի շատ բարեսիրտ սիրուն Աղավնի։ Բարի Աղավնին մոտեցավ լճին և նայեց տեսավ մեր խեղճ Մեղվին՝ հուսահատ փռված ջրի երեսին։ Իսկույն շտապեց, մի տերև կտցեց և բերավ Մեղվի առջևը ձգեց։
Մեղուն բարձրացավ տերևի վերա, խելքը ժողովեց, դես ու դեն նայեց, որ տեսնի ով էր իր ազատողը, մահից փրկողը: Եվ տեսավ իր մոտ բարի Աղավնուն։ Շատ նայեց վերան և ուզեց խոսել, Աղավնուն գովել, շնորհակալ լինել, բայց մեր