Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ջաղացպանն ուրիշ տեղ է գնացել, ջուրը կապեց նավի մեջ, բա՛ն ձգեց աղորիքը: Երբ որ չախչախն սկսեց իր ներդաշնակ չխչըխկոցը, Քյորօղլին նրան սազի տեղ համարեց և սկսեց երգել հետևյալ երգը.

Ա՜յ, Քյորօղլի, ջա՜ն Քյորօղլի,
Ա՜յ, Քյորօղլի, ջա՜ն Քյորօղլի,
Քեզ խաբեց Համզան Քյորօղլի, հա՜յ, հա՜յ, հա՜յ.
Բայց որ դառել ես ջաղացպան,
Կանչիր թող գա ջան, Քյորօղլի, ջա՜ն,

Ջա՜ն Քյորօղլի, ջա՜ն,
Ջա՜ն Քյորօղլի:


Մարդուս բախտն էլ ահա այսպես,
Պտըտվում է ջաղացի պես.
Մեկ օր ահռելի վիշապ ես,
Մյուս օր ջաղացպա՛ն, Քյորօղլի:

Բայց դու էլի Քյորօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես.
Թեկուզ ջաղացպան էլ լինես,
Քեզ պատիվ կըտա՛ն, Քյորօղլի:

Թեև Ղռաթիցըդ զրկված,
Բայց թուր ունիս վըրադ կապած.
Համզան ստրուկ, թոկից փախած,
Իսկ դու ազատ խա՜ն, Քյորօղլի:

Մոտըդ կանչիր հըսկաներիդ,
Հավատարիմ կտրիճներիդ,
Թող գան գտնեն փախած գերիդ,
Չըկորչի Համզա՛ն, Քյորօղլի:


Քյորօղլու ձայնը շատ ահեղ էր, այս երգը երգելուց հետո բարձրացավ ջաղացի տանիքի վրա և այնպես որոտաց, որ նրա ձայնը սար ու ձոր դմբացնելով՝ հասավ մինչև Չամլիբել, ուր գտնվում էր Քյորօղլու անմատչելի բերդը։ Քյորօղլու կինը, Նիգյար խանումը, որ շատ սուր լսողություն ուներ, ամենից շուտ իմացավ, որ իր ամուսինը մի անակնկալ փորձանքի է հանդիպել։ Իսկույն իմաց տվավ քաջերին, որոնք մի ակնթարթում դուրս թափվեցին բերդից և հասան իրանց խմբապետին