Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3

«Երբ որ Նոյ նահապետը իջնում է Մասիս սարիցը և բնակում նրա ստորոտում, այդտեղ նրա որդիքն ու թոոներր սկսում են անչափ շատանալ։

Այսպես անցնում է մի հարյուր, երեք հարյուր, շորս հարյուր տարի. մի խոսքով՝ էչ հայտնի չէ թե ինչքան. Մասիսի շրջակայքը առաջվա նման մարդով լցվում է։

Ինչպես որ լճի մեջ երբ որ մի քար ես գցում, ջրիցր բոլորակ֊բոլորակ ալիքներ են բարձրանում ու մղվում դեպի ափերը, այսպես էլ մարդիկր երբ որ շատանալ են սկսում, Մասիսի բոլորիշուրջ ալիքի բոլորակների նման տարածվում են։ Բայց քարը, որ լճի մեջն ես գցում, նրա բարձրացրած ալիքները վերջ ի վերջո ավելի դեպի այն կողմն են թեքվում, որ կողմը ցածր է։ Հենց այսպես էլ մեր շատացած մարդկանցն պատահում։

Երբ Մասիսից բավական հեռանում են, նրանց համարամեն տեղ ապրելը միակերպ հեշտ չի լինում։ Մարդիկն աշխատում են բարձր ու ցուրտ տեղերի փախչել ու դեպի ցածր ու տաք տեղերը գնալ, որ ապրելն ավելի հեշտ լինի։

Այնպես է պատահում, որ դեպի հարավ գնացողները նկատում են, որ քանի հեռանում են, այնքան իրանց համար լավ է լինում. երկիրն ավելի պտուղ է տալիս և ամեն ինչ առատ է: Այդ լսում են և մյուս կողմեր գնացողները և սկսում են իրանց ցուրտ լեռներիցն իջնել ու հեղեղի նման թափվիլ դեպի հարավ։ Բռնում են երկու մեծ գետերի — Եփրատի ու Տիգրիսի — ընթացքը և նրանց հետ գնում։

Գնում են դնում — շատ ու քիչն աստված գիտե — մինչև նրանց առջև երկարումեկ ձգվում է մի մեծ, շատ մեծ դաշտ։Էլ ոչ մի սար, ոչ մի բլուր, ոչ մի քար — այլ հարթ, հավասար դաշտ, բայց ի՞նչ դաշտ. աստծու ամենայն բարությունովը լիքը։ Այն ժամանակվա մարդիկն էլ հենց այդպիսի մի տեղ էին փնտրում, որ ոչ վարեն, ոչ ցանեն, ոչ մրսեն, բայց ամեն ինչ ուտեն։

Այս նոր երկրի համբավը տարածվում է ամեն տեղ։ Ամեն տեղից մարդիկ են գնում, որ տեսնեն՝ ճշմարիտ այնպե՞ս է,