Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԷՇ ԵՎ ՍՈԽԱԿ
(Փոխադրություն Կռիլովից)
Իշուկը մեկ Սոխակ տեսավ․
— Մեկ ինձ նայիր,— նըրան ասավ,—
Ասում են՝ դու լա՛վ ես երգում, Բայց չըգիտեմ՝ ղո՞րդ են ասում.
Ես ականջներ ունիմ լայն-լայն,
Լավ եմ լսում ամեն մի ձայն.
Բայց քո երգը ես չեմ լսած,
Թեև լսել շատ եմ ուզած.
Այս լավ եղավ, որ քեզ գըտա.
Դե՛, մեկ երգիր, մեկ բըլբըլա՛,
Տեսնեմ ուղիղ լա՞վ ես երգում,
Թե իզուր են այնքան գովում։

Անմեղ Սոխակը նազ չարավ.
Սիրուն կտուցը բաց արավ,
Ուզեց ցույց տալ ավանակին։
Որ սուտ չեն գովում Սոխակին։
Ձայնը լարեց և ըսկըսեց․․․
Սոխակի ձա՜յն, ինչե՞ր չասեց.
Մեկ խոսում էր ու մեկ երգում,
Հազար խաղով խաղացընում.
Մեկ դայլայլում, դըլդըցընում,