Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՞խ, ափսո՜ս, Քյորօղյի, ափսո՜ս
Վա՜խ ափսո՜ս, Քյորօղլի, ափսո՜ս,
Աչքըդ շատ ու շատ բան տեսավ,
Բայց ձեռքդ շատ քչին հասավ…
Ա՜խ, ափսո՜ս, Քյորօղլի, ափսո՜ս
Ա՜խ, ափսո՞ս, Քյորօղլի, ափսո՜ս
Մի՞թե, ղորդ, աշխարհըս փուշ է»։

Ինքնագրի այս պատառիկը փակցված է մի լուսանկարչական (B ПЯТИ горск на Кавказе, фотография А. Энгель) ամուր ստվարաթղթի վրա՝ մյուս երեսին Աղայանի որդու հետևյալ մակագությամբ.

«Հայաստանի Գրական թանգարանին՝ նվեր Մուշեղ Աղայանից․ 1942 թ․, սեպտեմբերի 14, Երևան»։

ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՎ ԶՐՈՒՅՑՆԵՐ (115-410)


Տասնիններորդ դարի հայ գրողներից ոչ ոք այնքան խորը կերպով չէր գիտակցում հեքիաթի ու հեքիաթատիպ զրույցի կրթադաստիարակչական նշանակությունը մանուկ սերնդի համար, ինչպես Ղ․ Աղայանըւ Մինչև 1870-ական թվականների վերքերը հայ դրականության մեք մեր ժողովրդակ սն հեքիաթների մեծահարուստ գանձարանին ուշադրություն դարձնող չկար։ մասնավորապես մանուկների մտավոր զարգացման ու բարոյակ սն դաստիարակության համար հեքիաթե նշանակությունը գնահատողները դիմում էին այլ ազգերի նշանավոր հեքիաթագիրներին՝ նրանցից (Դրիմմ, Անդհրսեն և այլն) կ ատւնրեչով թարգմանություններ դպրոցահասակ երեխաների ընթերցանության համար։ Եվ միայն 80-ական թվականների սկզբից խորապես գիտակցվեց, որ թարգմանությունը չի կարող բավար արել հայ մանուկ սերնդի կրթության ու դաստիարակության կենսական պահանքները և որ պետք է ազգային ժողովրդական բանահյուսության հարուստ գանձարանից օգտվելով՝ հիմք դնել նաև գեղարվեստական գրականության մի ուրույն բաժնի՝ հեքիաթագրությունը։ Աղայանն էր այն ինքնատիպ արվեստագետները, որ կոչված էր խոշոր գեր կատարելու ազգային մանկական գրականության զարգացման գործում։ Եվ իրոք, եթե «Սրինգ հովվական» ժողովածվով (1862) Աղայանր, Ռ. Պատկանյանի հետ միասին, հայ մանկական բանաստեղծության հիմնադիրը դարձավ, ապա «Անահիտ»ով և նրան հաջորդող հոգեզմայլ հեքիաթներով, նա նույն դերը կատարեց հայ գրականության մեջ իբրև հեքիաթագիր։ Ահա թե ինչու իրավացիորեն Ժամանակակիցները Աղա յանին անվանում էին հայ գրականության Անդերսին։

Աղյանի ինքնուրույն հեքիաթների հիմնական աղբյուր եղել են հայ Ժողովրդի բազմադարյան բան ահուսության այս՝ թերևս ամենից ավելի հարուստ բաժնի ստեղծագործությունները։ Բայց ազգային ժողովրդական