Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նվեր։ իմ սանիկ Վուրգիկին»։

Վուրգը, այս հեքիաթի հերոսի՝ թագավորի որդու անունն է իսկ «սանիկ Վուրգիկը» Աղայանի մտերիմ բարեկամներից մեկի՝ մանկավարժ ու գրական գործիչ Ավետիք Մ. Եզեկյանի որդին է, որի սանահայրը լինելով, Աղայանը նրան անվանակոչել է իր հեքիաթի հերոսի անունով՝ Վուրգ Այս մասին տեղեկացրեց մեզ Աղայանի որդին՝ երաժշտագետ Մուշեղ Աղայանը, որին հայտնում ենք խորին շնորհակալություն, թե այս և թե մի շարք այլ տեղեկությունների և օգնության համար։

Հեքիաթի երկու հերոսների՝ Վուրգի և Արսենի կամ Ասլան֊բալայի մտերմության, նրանց փոխադարձ սիրո օրինակով՝ Աղայանը Թումանյանին տրվում անվանում էր Ասլան բալա: իսկ վերջինս Աղայանին՝ Ասլան ապեր:

ՄԱՆՈՒԿ ԽԱՆ

(349-355)

Գրվել է, հավանաբար, 1890 թ. սկզբին և առաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա մարտյան համարում (№ 3, էջ 96—103), իսկ այնուհետև հեղինակի կենդանության օրով չի վերահրատարակվել:

Վ. Շորշորովայի թարգմանությամբ տպագրվել է Մ. Բերբերյանի և Յուրի Վեսելովսկու կազմած «Армянские беллетристы» Ժողովածվի առաջին հատորում (էջ 504 509)՝ «МалЬЧИК֊ХАН (легенда) վերնագրով։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

(356—361)

Գրվել էլ հավանաբար, 1892 թ. վերջերին և առաջին անգամ տպագրվել «Տարազ»1893 թ. հունվարի 10-ի համարում (М2, էջ 18—19): Այնուհետև երբեք չի վերահրատարակվել Աղայանի երկերի որևէ ժողովածվում ։

ՀԱԶԱՐԱՆ բուլբուլ

(362-393)

Թարգմանվել է, հավանաբար՝ 1910 թ. վերջերին և առաջին անգամ տպագրվել «Հասկեր»—ի 1911 թ. սկզբի չորս համարներում (М 1, էջ 6—9, M2, էջ 39—43,N3, էջ 74—82, М 4, էջ 102—113). Տեքստի վերջում նշված է. «Թարգմ.Ղ Աղայան» (М 4, էջ 113):