Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկության մեջ անհուն դարերի ընթացքում և անթիվ ազգեր ու անհատներ ոչնչանում են ավելի զորեղ ազգերի ու անհատների ձեռքով։ Կլանող ազգի անհատները նույնպես կլանում են միմյանց։ Գոյության կռվի այս գազանական ու վայրենի վիճակը տևում է մինչև մարդ հասնե զարգարգացման այն աստիճան, երբ զգում է, որ ինքը պետք է տարբերվի գազանից անասունից մի որևէ վսեմ հատկությունով։ Բայց այս զգացումը ամեն ազգի և ամեն անհատի մեջ չի երևում։ Թույլերի շահը պահանջում է, որ ընկեր ընկերի համար գազան չլինի, թույլերի կաշին է մրմնջողը, նրանց սիրտն է ցավողը։ Այս պատճառով բարոյական զգացմունքները ծնունդ են առնում զրկվածների, թշվառների և հալածվածների մեջ։ Աղերսանքը, աղոթքը, աղաչանքը, խոնարհությունը, հնազանդությունը նրանց մեջ է ծնունդ առնում։ Բայց այդ հատկությունները նրանց չեն ազատում իրենց թշվառությունից։ Կարիք է զգացվում սիրո, եղբայրության, միության, համերաշխության, արդարության և զանազան առաքինությունների…

Բայց չարությունը իսպառ չի ջնջվում աշխարհի երեսից և ոտնակոխ է անում ամենայն սրբություն և արդարություն։

Արդ, սիրելի ժողովուրդ, ինչիցն է այս բոլոր զրկողությունը, անարդարությունը, անխղճությունը, անգթությունը, բարբարոսությունը, վայրենությունը, գազանությունը ո՞վքեր են այս մոլությունների ստեղծողը։

…Այս բոլոր չարության ստեղծողը և միակ հեղինակը ինքը մարդն է, մարդն է, որ և՛ չար է, և՛ բարի, և՛ խելոք է, և՛ հիմար, և՛ վայրենի է, և լուսավորյալ, և գազան է, և ոչխար. մարդն է մարդու գայլը։ Ո՛չ պատիժ և ո՛չ վարձատրություն կա մարդու համար, թե չարություն և թե իրան մարդուն է հասնում այս աշխարհիս երեսին։ Մարդու ձեռքն է իր կյանքը դժոխային, դրախտային դարձնելը։ Աստված մարդ չէ, մարդկային ոչ մի հատկություն չունի, նա ոչ մարմնեղեն է և ոչ օդեղեն, նա չունի ոչ ականջ, ոչ լեզու, ոչ աչք և ոչ ձեռք։ Նա ոչ տալիս է և ոչ առնում, ոչ լսում է և ոչ խոսում։ Ամենից մեծ հիմարությունը, որ մարդը