Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխանակ վրդովվելու այդ երևույթներից, կհետազոտե և կբացատրե այդ երևույթների պատճառներր, և որանով ավելի օգուտ կբերե մեր առաջադիմության պործին, բան թե ողբալով և անիծելով, քան թե աղաչելով թե հայհոյելով։ Սակայն ինչ որ կա, և ինչպես որ նա կա, աղաչանք թե հայհոյանք, ուրիշ կերպ լինել կարող չէ, դրանում չկա ոչ անբնականություն և ոչ կեղծիք։ Մի թե տգիտությունր, չարությունը, խաբեբայությունը, աչքակապությունը այլ տեսակ մոլությունները անբնական երևույթներ են։

Ինչո՞ւ են կռվում մամուլի ներկայացուցիչներր իրար հետ․ ինչո՞ւ Ժողովրդի համար դա մի անսովոր երևույթ չէ, ընդհակառակը՝ նա ցանկանում է, որ այդպես լինի։ Սրա պատճառն այն է, որ ժողովուրդը սովոր է ֆիզիկական և մտավոր ուժերի մրցությանը հանդիսատես լինելու։ Էլ ի՞նչ փահլեվան, եթե չի թափառիլ գյուղե գյուղ քաղաքե քաղաք ու գետին գլորիլ շատ ուրիշ փահլեվանների։ Էլ ինչ դադա աշըղ, եթե փահլեվանի պես բաս չի մտնիլ բոլոր մյուս աշրղների հետ և ամենքին հաղթելով սազը չի խլիլ նրանց ձեռից։

Երբ ասպարեզ են մտնում երկու գրող մտքի, ճարտարության, խելքի ներկայացուցիչներ, ժողովուրդն անհամբեր սպասում է, թե այդ երկուսից որը որին կհաղթե, և հենց ժողովուրդն է, որ նրանց կռվեցնում է միմյանց հետ։ Գրողները թե գիտակցաբար և թե բնազդմամբ գտնվում են ժողովրդի այդ տրամադրության ազդեցության տակ։ Ժողովուրդը միշտ հաղթողին է փառաբանում։ Եթե ըմբիշը այնքան անգութ է գտնրվում, որ իր հակառակորդին մեկ անգամ գետին գլորելով նրան անշնչացնում է, հանդիսատես ժողովուրդը այդ չի համարում ցածություն և եղեռնագործություն, այլ մեծ քաջություն և հաղթողին մինչն երկինք է բարձրացնում։ Ժողովրդին պետք չէ, թե ինչ է ասվում — շատ անգամ չի է հասկանում ոչ մեկի և մյուսի ասածը։ Նրան հարկավոր է միայն․ որ կռիվը լինի և նա տեսնի, թե երկուսից ո՞րն է հաղթում։

Ժողովուրդ ասելով պետք է ի նկատի ունենալ այն ամբոխին, որ հեռվից միայն հանդիսատես է կռվին և հաղթողին պիտի փառաբանե, ով ուզում է լինի, բայց կան մարդիկ էլ, որոնք մեկի կամ մյուսի պաշտպանն են։ Նրանք անտարբեր