Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնչյունների շնորհիվ, տասնից ավեչի հնչյուններ կորցրած յուրբուն ազգային բարբառից։ Օտար լեզուն ոչ միայն մարդուս ազգային հնչյուններն է փոխում, այլև նորա գրության և խոսակցության ոճը և դարձվածքը։ Ամեն փոքրիշատե իմացական փիլիսոփա յությունից տեղեկություն ունեցողին շատ պարզ հայտնի է դորա պատճառը։ Ւմ նպատակիցս դուրս կգամ, եթե ես այժմ սկսեմ ոճ և դարձվածք քննել, այդ մասին ես ուրիշ անդս։մ տեղիք կունենամ խոսելու։ Այսքանս ասեմ միայն, որ ինքզինքը ճանաչելը այնքան հեշտ չէ, ինչքան կարծում են։ Կան մարդիկ, որ շատ լավ գիտեն իմացական փիլիսոփայություններ, բայց այդչափ գիտություն դեռևս չի կարողացել այդ անձնավորությանդ ուղեղին մեկ զարկ տալ, որ մի անդամ քննեն իրանց անձը, իրանց հոգին, իրանց խոսքը և խոսելու եղանակը։

քիմիագետները վերլուծելով զանազան մարմիններ շատ անգամ գտնում են երկու այնպիսի մարմին, որոնց մեջ թե պարզ տարերքների և թե նոցա քանակության մեջ դրական ճշտություն և հավասարություն կա. բայց որ զատ - զատ մարմիններ են, դորա պատճառն այն են գտնում, որ յուրաքանչյուր մարմնի մեջ տարերքի հյուլեները այլ կերպ են դասավորված։ Օրինակ, վեր են առնում շաքար և նաշիշտա, ենթարկում են քիմական վերլուծության և տեսնում, որ ինչպես մեկի, նույնպես և մյուսի մեջ կան վեց մաս ածխածին, հինգ մաս ջրածին և հինդ մաս թթվածին։ Այստեղ ակամայիցս հարց է հառաջ գալիս, թե քանի որ երկոցունց մեջն ևս այդ տարերքների քանակությունն հավասարաչափ է, ինչ տեղիք է մնում մեկին լինել շաքար, և մյուսին նաշիշտա։ Հյուլեականները ասում են, որ դորա պատճառը ուրիշ բան չէ, այլ այն, որ մեկի մեջ տարերքի հյուլեները այլակերպ են դասավորված, մյուսի մեջ այլ։ Օրինակ վեց հյուլեից կարող է մի մաս ածխածին բաղկանալ այլևայլ դասավորությամբ, ինչպես վեց մարդ կարող են կանգնել մի շարքով, կարող են կանգնել երկու շարք, յուրաքանչյուրում երեք հոգի, կարող են կանգնել երեք շարք, յուրաքանչյուրում երկու հոգի, վերջապես կարող են էինել 1, 2, և 3, 7 և 5,