Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Արարատյան բարբառից ոչ մի հնչյուն չկա կորած և շփոթված։ Քանաքեռցիք, օշականցիք, աշտարակեցիք և այլ շատ գյուղերում բոլորովին այնպես են խոսում, ինչպես Տփխիսումը հավլաբարցիք, Տփխիսու մոտիկ գյուղերից դուռնիկեցիք շմաշուլդեցիք։ Կան բառեր, որոնց մեջ այս և այն տառը փափուկ է հնչվում, և այդ շատ բնական է ամեն ազգաին լեզվաց մեջ։ Այս բառական հատկությունները թե Տփխիսի թե՛ արարատյան ժողովրդյան մեջ բոլորովին նույնն է, միայն ահա ինչ կա։ Տփխիսեցին հայերեն կարդալիս, բայց ոչ խոսելիս, չի կամենում այս և այն տառը փափկացնել։ Այսպես, մենք ամենայն տեղ ասում ենք ախպեր, Տփխիսեցին նույնպես ասում է ախպեր։ Գրած ժամանակ արարատցին կարդում է եխպայր, տփխիսեցին կարդում է եղբայր, աղբյուր առանց բայց հնչմանց վերաբերությամբ չկա ոչինչ տարբերություն։ Այս բարբառը ունի բարակ ձայնավորներ, որոնք չկան արարատյան և Տփխիսու բարբառների մեջ, բայց կան բոլոր մյուս բարբառներում, առավելապես պարսկահայոց։ Առանց այդ բարակ ձայնավորներին, չի կարելի այս բարբառները մեր ունեցած ձայնավորներով այնպես գրել, որ ընթերցողը կարողանա կարդալ ըստ Ժողովրդական հնչման և արտասանության։ Այդ ձայնավորը կարելի է կարավորել հետևյալ կերպով։ Հաստ Բարակ Ա ային պարսից է իե (միացած) Ը հը (միացած) Օ էօ (միացած կամ գաղղ, сн) Ու իու (միացած կամ դաղղ Բարակ ձայնավորները բարակացնում են և իրանց մոտ եղած բաղաձայնները և այդպեսով այլ և այլ նշանակություն տալիս նոցա։ Ասում են պէլ (ПЛЪ), որ կնշանակե գիժ, խենդ, ե պել ^ПЪЛЬ^, որ կնշանակե կնքահայր, ծօր- մեղրի ծոր, և ծըօր — ձոր, Ո տառը բառերի սկզբում չի հնչվում որպես վօ, այլ որպես վէ։ Օրինակ, փոխանակ ասելու' որդի, սան, որ, ոսպ, ասում են* վէրPի^ վանր, վէր, վէսպ, վէսզէ (ոսկի), վէչ (ոչ) և այլն։ Ղարաբաղու բարբառի վերա ազդող օտար լեզուն եղել է պարսիցր։ Պարսկա կան հնչյունների մեջ չկան պ, կ, տ, ձ- В, ձ և այս պատճառով Ղ^րաբաղու բարբառի մեջ չկա ոչ մի օտար բառ այդ հրնշյսւեներով։ р, զ, դ ձ ք տառերով միայն օտար բառերն են հնչվում* Բայց թե րառր հայերեն է, այն ժամանակ այդ տառերը փոխվում են իրենց 262